Friday, 12 06 2026
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել

Ջազը Երևանում ունի իր ունկնդիրը. Արմեն Թութունջյան (Չիկո)

Անդրադառնալով Radio Jazz-ի փակման լուրերին՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դոցենտ Արմեն Թութունջյանն (Չիկո) ասաց հետևյալը. «Իհարկե, շատ ցավալի է, որ մեր քաղաքը այլևս (կամ ժամանակավոր) կզրկվի ջազ Radio FM-ից: Չէ՞ որ մի քաղաք, որն ունի բարձր երաժշտական մշակույթ, անպայման պետք է ունենա այն մշտապես, այլ ոչ թե 5 տարվա ընթացքում: Եվ ես համոզված եմ, որ դա ոչ մասնավոր մարդկանց խնդիրն է, այլ պետական աջակցության կարիք ունեցող խնդիրներից մեկն է: Կասեի ավելին, թեև ջազն ինձ ավելի շատ է հուզում, բայց պետք է ունենալ այլ ժանրերի բարձրորակ երաժշտություն քարոզող ռադիոկայաններ՝ լինի հայկական կամ դասական:

Հույս եմ հայտնում, որ մարդիկ, ում ջանքերով 5 տարի առաջ բացվեց այդ ալիքը, կմնան նվիրված այդ գաղափարին, և ջազային երաժշտությունը ինչ-որ մի ձևով կմնա մեր ռադիոեթերում: Չէ՞ որ քաղաքը ջազ էր լսում և կուզենա էլի լսել»:

Նրա խոսքով՝ ցավոք, վերջին 20 տարում երաժշտությունը խլեցին ժողովրդի ձեռքից, դրա փոխարեն տվեցին ցածրորակ երաժշտություն, որը լցվում է մարդկանց ականջները: Երաժշտական դպրոցների քանակը եռակի պակասել է:

«Բարձրակարգ երաժշտություն համարյա չի հնչում: Հնչում է զզվելի, էժանագին ու անորակ երաժշտություն», -ասաց անվանի ջազմենը:

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին էլ կար ցածրորակ երաժշտություն, բայց այն տարիներին պետականորեն արգելում էր դրա մուտքը եթեր, իսկ հիմա երաժշտությունը դարձել է «ռեյտինգային»:

«Ամբողջ հեռուստաեթերը ղեկավարվում է «ռեյտինգ» հասկացությամբ ու ասում են՝ իբր ժողովուրդն է դա պահանջում: Դա չէ ժողովրդի մակարդակը: Ժողովուրդը դա չի ուզում, ուղղակի ժողովրդին գցել են այդ ընտրության մեջ՝ վատից մի քիչ լավը, ամենավատից մի քիչ վատը: Մարդիկ զրկվել են ընտրության հնարավորությունից»,- ասաց Ա. Թութունջյանը:

Լուսանկարը` Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում