Iran.ru-ի հաղորդմամբ` Իրանի Իսլամական Հանրապետության արտարժութային պահուստներն այս տարի կկրճատվել են ավելի քան $6 մլրդ-ով: Անցյալ տարի այդ թիվը կազմել է $81,059 մլրդ., այս տարի այն կկրճատվի $6.25 մլրդ.-ով` կազմելով $74,809 մլրդ.: 2008թվականին այդ պահուստները հասել էին առավելագույն ցուցանիշի: Ըստ որոշ կանխատեսումների, եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, ապա այդ ցուցանիշը հաջորդ տարի կկազմի $72,809 մլրդ, 2012թ.-ին` $71,309 մլրդ, իսկ 2013 և 2014թթ.-ին` $70,109 մլրդ: