Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Միգրացիա, արտագաղթ, քաղաքական ապաստան, «Հայրենակիցներ»…

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանն առընթեր միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:


– Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի համաձայն, այս տարվա հունվար-հունիսին երկրի սահմանը հատած ՀՀ քաղաքացիների բացասական հաշվեկշիռը 89,345 է: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, արդյոք արտագաղթի ծավալների աճի վկայություն չէ՞:


– Ուղևորահոսքը և միգրացիան նույնը չեն: Միգրանտն այն է, որ փոխում է իր մշտական բնակության վայրը, որտեղ սովորաբար ապրում է: Տարբերվում են կարճաժամկետ և երկարաժամկետ միգրանտներ: Ընդհանրապես, 3 ամսվա ուղևորությունը չի համարվում միգրացիա: Մեծ ուղևորահոսքեր կան, որ սեզոնի ընթացքում գնում-գալիս են: Այս բացասական մնացորդը արտագաղթ չէ: Եվ հակառակը`առանձին ամիսներին արձանագրվող դրական մնացորդը ներգաղթ չէ: Ներգաղթ կամ արտագաղթ ասելու համար ուղևորությունը պետք է ավարտվի մշտական բնակության վայրի փոփոխությամբ: Սրա համար առաջին աղբյուրը, որը միջազգային կառույցների կողմից նույնպես խորհուրդ է տրվում օգտագործել, բնակության ռեգիստրներն են: Մեզ մոտ հաշվառումը կատարում են Անձնագրերի և վիզաների վարչության անձնագրային բաժանմունքները: Խորհրդային տարիներին բավականին ճշգրտությամբ տեղաշարժերի մասին տեղեկություններ կային, քանի որ բնակության վայրը 3 ամսից ավելի փոխելու դեպքում գրանցումը փոխելն օրենսդրական պահանջ էր: Հայաստանի պայմաններում այս ցուցանիշն ամբողջությամբ չի արտացոլում միգրացիոն հոսքերը: Մարդիկ երկար ժամանակ ապրում են ՌԴ-ում, բայց այստեղի հաշվառումից դուրս չեն եկել: Դրա համար այս ցուցանիշը որպես միգրացիոն հոսքերի բնութագրիչ ամբողջական չէ, միայն փոքր մասն է:


Արտագաղթի ահագնացող ծավալների, նոր ալիքի մասին հայտարարողներն ինչի՞ հիման վրա են դա ասում: Ես ինքս էլ, եթե նման բան կա, մտահոգ եմ՝ որպես պետական պաշտոնյա, որպես ՀՀ քաղաքացի: Բայց չի բացառվում, որ մարդիկ երբեմն նման գնահատական տալիս են զուտ իրենց անձնական դիտարկումներից ելնելով. շրջապատում՝ խոսակցություններ, օդակայաններում՝ իրարանցում, ուղեբեռի ծավալներ, գյուղերում ամբողջ թաղամասերում չվառվող լույսեր: Բայց սա ամբողջ հանրապետության համար ընդհանրացնելն այդքան էլ հիմնավոր չէ:


– 6 ամսվա կտրվածքով բացասական հաշվեկշիռը փոքր թիվ չէ: Մի՞թե դա միայն զբոսաշրջիկներ են և մտահոգության տեղիք չպիտի տա:


– Հիմա Համահայկական խաղեր են, մարդիկ մեկնում են սևծովյան ափամերձ շրջան, սեպտեմբերին սփյուռքահայերի լուրջ հոսք կլինի՝ ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ: Չի կարելի այդ հոսքերի հիման վրա դատողություն անել: Ընդհանրապես միգացիայի հետ կապված՝ ինչքան երկար ժամանակ լինի, այնքան լավ, և պետք է ուսումնասիրություն արվի: Վերջին անգամ ուսումնասիրություն կատարվել է 2008 թ.: Մենք մի ծրագիր էինք մշակել և մտածում էինք պետբյուջեի միջոցներից առաջին անգամ նման հետազոտություն անցկացնել: Ծրագրային առաջարկով պետք էր մոտ 12-13 մլն դրամ, սակայն դա առայժմ տեղի չի ունենա՝ կապված առաջիկա մարդահամարի հետ, որը մասամբ կծածկի այս հարցերը:


Եթե արտագաղթը զանգվածային ծավալների է` անշուշտ մտահոգիչ է: Դա մեր քաղաքական ղեկավարությունն էլ է տարբեր առիթներով ասում, բայց երևույթները պետք է ճիշտ հասկանալ: Բոլորովին այնպես չէ, որ երևույթն այլ է, մենք փորձում ենք այլ կերպ ցույց տալ:


– Այս պարագայում 3 ամսից ավելի մեկնելու դեպքում հաշվառումը փոխելը օրենսդրական մակարդակով ամրագրելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:


– Հարցը պետք է լուծվի, որ պետական ծառայություններ ստանալու կարևորությունից ելնելով, մարդիկ հաշվառման կանգնեն ու հաշվառումից դուրս գան: Քաղաքացին ինքը պետք է շահագրգիռ լինի հաշվառվելու: Դա ժամանակի խնդիր է: Այսօր մեկնողներից 10-15%-ն է հաշվառումից դուրս գալիս:


– ՀՀ-ում քաղաքական ապաստան քանի՞ հոգու է տրվել, և ի՞նչ միտումներ կան:


– Մեզ մոտ հատուկ չի շեշտվում քաղաքական, պարզապես տրամադրվում է ապաստան, այդ թվում՝ քաղաքական դրդապատճառներով: Այս տարի 38 օտարերկրացի է դիմել, որից 16-ը՝ Իրաքից, 6-ը՝ Կոտ Դիվուարից, 4-ին արդեն մերժվել է, մնացածն ընթացքի մեջ է: 2000 թվականից ի վեր 1700 դիմումներ են եղել:


– Իսկ քանի՞ ՀՀ քաղաքացի է դիմել այլ պետություններին`ապաստան ստանալու խնդրանքով:


– 2010 թ., նախորդ տարվա համեմատ, 19.8%-ով նվազել է ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների թիվը. 44 երկրի դիմել է 5,005 ՀՀ քաղաքացի`նախորդ տարվա 6241-ի փոխարեն: Դիմած երկրների շարքում Ֆրանսիան «առաջնության դափնեկիրն է»՝ սկսած 2004-ից: Ընդ որում, վերլուծելիս կազմակերպվածության բավականին ակնառու հանգամանքեր կան. 4-5 տարի վեկտորը հիմնականում ուղղված էր Գերմանիա, հետո՝ Բելգիա, հետո՝ մի ուրիշ երկիր: Սա միջազգային կազմակերպված գործունեության տեսակ է, որովհետև այլ կերպ բացատրել չի կարելի:


-Իրաքից հայ ընտանիքների Հայաստան տեղափոխվելու փորձը Սիրիայի դեպքում կգործի՞:


– Եթե Սիրիայից կամ արաբական այլ երկրից, որտեղ լարված է իրավիճակը, հոսք լինի, անշուշտ, հատկապես ազգությամբ հայերի հայացքը կհառնի դեպի Հայաստանը: Եթե դիմեն, մեր երկիրը կտրամադրի պաշտպանություն: Սա երկրի ստանձնած պարտավորություններից է:


– Ամենացավոտ հարցերից`ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրի առումով ՀՀ կառավարությունն ի՞նչ դերակատարություն ունի: Վերջերս երկրի նախագահն էլ մտահոգություն էր հայտնել ու ասել, որ այն ժամանակավորապես դադարեցնելու խնդիր պետք է դրվի:


– Այստեղ կառավարության թույլատրել-չթույլատրելու հարց չկա: Ենթադրենք, ՀՀ-ն իրականացնում է սփյուռքահայերի վերաբնակեցման ծրագիր: Հիմա Ֆրանսիայի կառավարության հետ հո չե՞նք համաձայնեցնում դա: Դա սփյուռքահայի խնդիրն է դառնում:


Կառվարության հետ համաձայնեցնելու խնդիր չկա: Բացարձակապես: Ով ասում է, միտումնավոր խեղաթյուրում է: Ուզում են նաև իշխանություններին ստվերեն: Ամեն մի անձ ունի ազատ տեղաշարժվելու անօտարելի իրավունք: Նույնն է ՌԴ իրականացրած ծրագրում: Սա անցանկալի էմիգրացիոն հոսք է, որովհետև խոսք է գնում մշտապես բնակվելու նպատակով մեկնողների մասին: Այսինքն, մենք մեր ռեսուրսների մի մասը կորցնում ենք, և գնացողներն ավելի բարձր որակավորում, մտավոր մակարդակ ունեն: ՌԴ-ն շահագրգիռ է ոչ թե թոշակառուներին տանել, այլ ակտիվ, վերարտադրողական տարիքի անձանց: Այս առումով, միանշանակ, անցանկալի էմիգրացիոն հոսք է: Բայց սրա հետ կառավարությունը ոչ մի առնչություն չունի, և թույլատրել-չթույլատրելու հարց չէ:


Հուլիսի տվյալներով՝ 4 տարվա մեջ 980 անձի տրվել է ՌԴ վերաբնակչի կարգավիճակ, որից մեկնել են մոտ 800-ը՝ իրենց ընտանիքի անդամների հետ՝ 1700-1800 հոգի: Բայց այլ ծրագրեր էլ կան. տարիներ ի վեր Կանադա ներգաղթի ծրագիր կա, ԱՄՆ «գրին քարտը» նույնպես նմանատիպ ծրագիր է, բայց դրանց մասին չի խոսվում:


-Իսկ խոչընդոտելու լծակ չկա՞ այս դեպքում:

– Եթե անձն ինքը որոշում է գնալ և երկրի Սահմանադրության մեջ գրել ես ազատ տեղաշարժի իրավունքը, ապա անձին միայն պետք է ասես՝ ուր գնում ես, այդ երկրի օրենքները հարգես ու անլեգալ վիճակում չհայտնվես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում