Friday, 19 06 2026
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է

Ինչպես ընդհատել Ռոբերտ Քոչարյանի բանակցային ժառանգության շղթան

Սոցցանցերի հայկական տիրույթում ակտիվորեն տարածվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» կենսագրական գրքի հատվածը, որտեղ նա խոսում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև Մեղրիով կապը քննարկելու մասին՝ Հեյդար Ալիևի հետ բանակցությունում: Ռոբերտ Քոչարյանը գրքում նշում է, որ հասկանում էր Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապի Բաքվի շահագրգռությունը, բայց տարածքային փոխանակման փոխարեն նա առաջարկել է այսպես ասած սուվերեն ճանապարհի գաղափարը: Երկրորդ նախագահ Քոչարյանն իհարկե նաև հրապարակավ է խոսել այդ մասին, թեև առանց մանրամասների: Այս մասին բոլորովին վերջերս խոսեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Քերի Քավանոն, որն այդ կարգավիճակում աշխատում էր հենց տվյալ շրջափուլում:

Քավանոն «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության եթերում հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևն են «տարածքային փոխանակման» գաղափարի հեղինակը: Քավանոն ևս չմանրամասնեց, թե ինչ գաղափար է այն եղել, ինչ է ենթադրել, ինչի դիմաց և այլն: Այս մասին կան տարբեր արտահոսքեր, տարբեր գնահատականներ, և դեռևս ոչ մի պաշտոնական պարզաբանում: Քավանոն հայտարարեց, որ չի հայտնի մանրամասները, որպեսզի չվնասի արցախյան հարցի հետպատերազմյան խաղաղ գործընթացի վերականգնման հեռանկարին: Դա նշանակում է, որ բազմափորձ և անկասկած տեղեկացված դիվանագետը համարում է, որ այդ «գաղափարը» առ այսօր կարող է լինել քննարկման հարց: Այստեղ իհարկե գաղտնիք էլ կարծես թե չկա, քանի որ Բաքուն բաց տեքստով է դնում «միջանցքային» պայման:

Հարցը այն է սակայն, թե հատկապես ինչի՞ դիմաց, ի՞նչ փաթեթում է դնում այդ պայմանը՝ միայն հաղորդուղիների ապաշրջափակմա՞ն, թե՞ արցախյան հարցի այն «համապարփակ կարգավորման», որի մասին հայտարարում են համանախագահները: Հարցերն այստեղ ինչպես եղել են բավականին փակ և անորոշ, այդպես էլ թերևս շարունակում են մնալ՝ օբյեկտըիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Իսկ ահա թե ինչու է այս հարցում շարունակում լուռ մնալ «տարածքային փոխանակման» գաղափարին «կենսագրություն» տված երկրորդ նախագահ Քոչարյանը, առայժմ պարզ չէ: Նա առ այսօր որևէ կերպ չի արձագանքել ամերիկացի համանախագահ Քավանոյի հայտարարություններին, որի հետ աշխատել է Հայաստանի նախագահի կարգավիճակում բանակցելով արցախյան հարցում:

Մինչդեռ խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը՝ «կրտսեր Ալիևը», «միջանցքային տրամաբանություն» առաջ է քաշում հենվելով հենց այդ «կենսագրության» վրա: Հետևաբար, առավել ևս հաշվի առնելով թե այն, որ Ռոբերտ Քոչարյանը այդ նախադեպի համահեղինակ է, թե այն, որ նա այսօր խորհրդարանում երկրորդ ուժի առաջնորդն է, շատ կարևոր է դառնոււմ նրա դերը Հայաստանը այդ «կենսագրությունից» դուրս բերելու հարցում: Սա շատ բարդ, սակայն անկասկած ոչ անհնար գործ է, եթե իհարկե երկրորդ նախագահին հետաքրքիր է ոչ թե իր կենսագրության մեջ իշխանական նոր տարթեվեր ավելացնելու հեռանկարը, այլ Հայաստանը իր անցյալ իշխանության տարիներին կուտակված խնդիրներից ազատելու մտահոգությունը: Ի դեպ, այս առումով կա մի կարծիք, որ, էական չէ, թե ինչ է քննարկվել անցյալում, ի վերջո ոչ մի «միջանցք» էլ չի տրվել: Սիրողական մակարդակում այդ կարծիքը անկասկած տրամաբանական է, սակայն մարդիկ, որոնք շատ թե քիչ իրազեկ են միջազգային քաղաքականությանն ու նաև աշխարհաքաղաքական ծավալումներին, կպատկերացնեն, որ քաղաքականությունը բաղկացած չէ այսրոպեական ակտերից և քայլերից, քաղաքականությունը շղթա է, որի մեկ և մյուս օղակի միջև տարբերությունը կամ հեռավորությունը կարող է լինել տարիներ, սակայն այդ օղակները այդուհանդերձ մեկ շղթայի մաս են, փոխկապակցված են, ըստ այդմ դրանով իսկ միշտ արդիական՝ լինի դրական, թե բացասական իմաստով: Հետևաբար այն, որ ինչ-որ բան է բանակցվել, բայց բանակցողի պաշտոնավարման ընթացքում չի իրականացվել, դա դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծվել է պատվով: Ընդ որում, դրա մասին առավել մանրամասն կարող է խոսել երկրորդ նախագահ Քոչարյանի բանակցային պատմության անմիջական ժառանգորդը՝ նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում