ԱՄՆ-ի Մինեապոլիս քաղաքի բնակիչ Արդոլֆ Բլեյնը կոտրել է հարևանների WiFi-ինտերնետի գաղտնաբառը, ու 707 օր շարունակ նրանց անունից անպարկեշտ նամակներ ուղարկել տարբեր հասցեներով:
Այս մասին հայտնում է PCNews.am-ը` հավելելով, որ 2009 թ. մայիսին Բրեյնը հարևանի անունից ահաբեկչության սպառնալիքներով նամակներ է ուղարկել ԱՄՆ փոխնախագահին, Մինեսոտայի նահանգապետին ու նահանգի սենատորներից մեկին: ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) գտել է հանցագործին:
Մեկ տարի շարունակվող դատաքննության արդյունքում 45-ամյա հաքերին դատապարտել են 18 տարվա ազատազրկման և ևս 20 տարի արգելել մոտենալ համակարգչին:










































