Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Արձագանքել աշխատաշուկայի միտումներին. Ֆրանսիական համալսարանը կներկայանա նոր դեմքով

Հայաստանում ֆրանսիական համալսարանը գնում է վերաբրենդավորման: Ուսումնական հաստատությունը ներկայանալու է նոր լոգոյով, նորացված պաշտոնական կայքով, որն ավելի շատ է համապատասխանելու համալսարանի նոր ռազմավարությանը:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները նպաստելու են համալսարանի որակի բարձրացմանը, նոր հնարավորություններ են ընձեռվելու ուսանողներին:

«2020 թվականը դժվարին շրջան էր Հայաստանի համար: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը որոշեց ձեռքերը ծալած չնստել, այլ առաջ գնալ ու անել ավելին: 2020 թվականի դեկտեմբերին մշակվեց մեր նոր ռազմավարական պլանը, որը կոչվեց «Հորիզոն UFAR 2021-2025»: Այս ռազմավարության կարևոր բաղադրիչներից է որակի բարելավումը տարբեր ոլորտներում»,- ասաց համալսարանի ռեկտորը: Որակի բարելավմանն ուղղված աշխատանքներ են նախատեսվում համալսարանի գործունեության յուրաքանչյուր ուղղությունում:

Բերտրան Վենարի խոսքով, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում հաճախ է նշվում այն մասին, որ երկիրը կարիք ունի բարձր որակի կրթություն ստացած երիտասարդների, որոնք կնպաստեն Հայաստանի զարգացմանը: Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռազմավարական ուղղությունների մշակումը հենց այդ նպատակն ունի, այսինքն՝ պատասխանել այն կարիքներին, որոնք առկա են աշխատաշուկայում: Համալսարանը, նոր ռազմավարությանը համահունչ, աշխատանքներ է նախատեսում գիտահետազոտական, մանկավարժական ուղղություններում: Խնդիր է դրված բարելավել նյութատեխնիկական պայմանները, զարգացնել համագործակցությունը, վերապատրաստել դասախոսներին:

«Ես համարում եմ, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը դուռ է դեպի աշխարհ, որովհետև մի քանի լեզուների իմացությունը մեր կարևոր բաղադրիչներից է: Մեզ մոտ ընդունվողների 90 տոկոսից ավելին ֆրանսերեն չի իմանում, սակայն ավարտելուց ոչ միայն տիրապետում է ֆրանսերենին, այլև սովորում է անգլերեն, ցանկության դեպքում` նաև իսպաներեն»,- ասաց Բերտրան Վենարը:

Համալսարանի գործունեության կարևոր ուղղություններից է սոցիալական պատասխանատվությունը: Այս անգամ թիրախում զինվորներն են: Մշակվել է հատուկ պլան, որ զինվորական ծառայությունից վերադարձողներն արագ վերաինտեգրվեն ուսումնական պրոցեսում:

Համալսարանը կարևորում է ուսանողներին մինչև աշխատաշուկա ուղեկցելը: 2020 թվականին համալսարանի շրջանավարտները աշխատաշուկա դուրս եկան բարդ շրջանում, սակայն արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: Ավարտելուց 6 ամիս հետո կատարված հարցումները ցույց են տալիս, որ նրանց միայն 3 տոկոսն է աշխատանք փնտրում:

Հայաստանում ֆրանսիական համալսարանը ձգտում է իր ներդրումն ունենալ տեխնոլոգիական ոլորտում մասնագետներ պատրաստելու հարցում: Համալսարանը վերջերս կյանքի է կոչել «Արհեստական բանականություն» մագիստրոսական ծրագիրը

«Արհեստական բանականությունը մի ոլորտ է, որի կամ հետևանքներն ես կրում կամ այն օգտագործում ես: Այդ ռեսուրսները չունեցողները, ցավոք, կրում են հետևանքները: Բեկումնային այս ժամանակաշրջանում, երբ արհեստական բանականությունը ներխուժել է ամեն ոլորտ, պետք է քայլեր ձեռնարկել ու պատասխանել այդ մարտահրավերին: Համալսարանի պատասխանը եղավ նոր մագիստրոսական ծրագրի մեկնարկը, որին շատ արագ կհետևի ասպիրանտուրայի ծրագիրը: Բոլոր ներդրումներն անում ենք, որ 2022 թվականին ունենանք մեր առաջին ուսանողներին»,- ասաց նա:

Նոր փոփոխություններն ու ծրագրերը կյանքի կոչելով՝ համալսարանն ակնկալում է ներգրավել ավելի շատ ուսանողների, մեծացնել ճանաչելիությունը, ավելի լավ որակի կրթություն տրամադրել, ընտրության լայն հնարավորություն ընձեռել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում