Նախնական արդյունքներով՝ Կապանի ՏԻՄ ընտրություններում առաջատար է «Շանթ դաշինքը», որը գլխավորում է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Գևորգ Փարսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, համաձայն որոնց՝ «Շանթ դաշինքը» ստացել է 2223 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 1061 ձայն:
Կապանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը: