Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Ռուս-եվրոպական ճգնաժամի ուղղությունն ու Հայաստանը

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում լեհ-բելառուսական սահմանին, մեզ թվում է հեռու: Ովքեր հետևում են, տեղյակ են, որ լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի նոր դրսևորում է, որը ծավալվում է բավականին սպառնալից ընթացքով, ի տարբերություն օրինակ թուրք-եվրոպականի: Բանն այն է, որ Լեհաստանը պատրաստ է ընդհուպ ուժով դիմակայել բելառուսական, իսկ իրականում թերևս բելառուս-ռուսական միգրացիոն շանտաժին: Իսկ այն, որ խոսքը հենց բելառուս-ռուսականի մասին է, վկայում է Գերմանիայի Կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելի հեռախոսազնգը և խնդրանքը Պուտինին: Նա խնդրել է ազդել Լուկաշենկոյի վրա: Դիվանագիտական լեզվով դա խոստովանություն է, որ իրականում խնդրի հետևում Պուտինն է: Կրեմլը կարծես թե առայժմ խուսափում է պատասխանատվությունից: Խոսնակ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կապ չունի տեղի ունեցողի հետ: Մինչդեռ, դրան զուգահեռ ռուսական երկու ՏՈՒ ծանր ռմբակոծիչ Բելառուսի երկնքում վարժանք է իրականացրել, ռումբերի ցուցադրական նետման իմիտացիայով: Այդ վարժանքը իրականացվել է ռուս-բելառուսական միասնական ՀՕՊ աշխատանքի ստուգման խորագրի ներքո: Այլ կերպ ասած, միգրացիոն շանտաժի հանդեպ ուժի կիրառման պատրաստակամություն հայտնող Լեհաստանին Ռուսաստանն իր հերթին է ուժ ցուցադրում:

Վարշավան դիմել է ՆԱՏՕ-ին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է խնդրի կարգավորման անհրաժեշտության մասին: Եվրամիությունը սպառնում է պատժամիջոց կիրառել այն ավիաընկերությունների հանդեպ, որոնք մերձավորարևելյան երկրներից միգրանտներ են տեղափոխում Բելառուս, որոնց էլ Լուկաշենկոն ուղղորդում է դեպի եվրոպական սահման: Մասնավորապես, այդ սպառնալիքի տակ է ռուսական Աերոֆլոտը: Թուրքիշ Էյրլայնսը հայտարարել է, որ սահմանափակումներ կկիրառի Իրաքից և մերձավորարևելյան մի քանի այլ երկրներից դեպի Մինսկի չվերթերի առումով: Այս զարգացումները Հայաստանից դիտվում են զգալիորեն հեռու, հատկապես այն անմիջական խնդիրների ֆոնին, որ կանգնած են Հայաստանի առաջ հենց իր սահմանների մոտ և Արցախում: Դրանով հանդերձ, սակայն, ռուս-եվրոպական ճգնաժամը կարող է անմիջական նշանակություն ունենալ նաև Հայաստանի համար, ընդ որում մի շարք առումներով:

Դեկտեմբերի 15-ին սպասվում է Եվրամիության Արևելյան գործընկերության Վեհաժողովը, որը կարող է նշանակալի լինել մի շարք առումներով: Ռուս-եվրոպական խորքային ճգնաժամը կարող է էական խնդիրներ առաջացնել այդ ուղղությամբ, բարդություններ ստեղծելով Հայաստանի համար: Սա իհարկե խնդիրներից մեկն է, որ կարող է ծագել: Բազմաթիվ կարող են լինել այլ հարցեր ու շերտեր, կապված անվտանգային միջավայրի հետ թե լայն իմաստով, թե ռեգիոնալ: Որովհետև ռուս-եվրոպական ճգնաժամը հնարավորություն կարող է բացել թուրքական, ըստ այդմ թուրք-ադրբեջանական մանևրի համար, որը կարող է ծավալվել նաև Կովկասում: Խոսքն իհարկե ռազմական մանևրի մասին չէ, այլ ավելի շուտ քաղաքական, ինչը սակայն ևս կարող է խնդիր լինել Հայաստանի համար: Ավելին, միգրացիոն ճգնաժամը լեհ-բելառուսական սահմանին կարող է ազդել նաև Իրանի և Վեցյակի բանակցության վերականգնման գործընթացի վրա, ինչը ևս իր ազդեցությունը կարող է թողնել մեր ռեգիոնի միջավայրի վրա: Իհարկե այդ ամենը կախված է նրանից, թե ինչպես կզարգանա ճգնաժամը: Որովհետև, Ռուսաստանի ու Եվրոպայի միջև շոշափելի պայմանավորվածության պարագայում Հայաստանը կարող է միջավայրային ռիսկերի փոխարեն ստանալ հնարավորություններ: Միաժամանակ, էական է, թե առկա իրավիճակում ինչպիսին կլինի երկկողմ կոմունիկացիան Մոսկվայի ու եվրոպական առաջատար մայրաքաղաքների միջև: Այդ առումով նշանակալի կարող է լինել ՌԴ ՊՆ ու ԱԳ նախարարների փարիզյան հանդիպումը Ֆրանսիայի ՊՆ ու ԱԳ նախարարների հետ, որ տեղի կունենա նոյեմբերի 12-ին: Այս ֆոնին ի դեպ ուշադրության է արժանի Թուրքիայի և ՌԴ գլխավոր շտաբների պետերի հեռախոսազրույցի հանգամանքը, և իհարկե ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, որի առնչությամբ Հարիսը հայտարարել է՝ ամերիկա-ֆրանսիական բարեկամությունը ամենահներից և ամենաամուրներից է: Այդ ամրությունը կարևոր է Հայաստանի համար, հաշվի առնելով այն, որ ԱՄՆ-ը ու Ֆրանսիան քաղաքական առումով շեշտադրում են հարցեր, որոնք Հայաստանի համար ունեն նվազագույն օրակարգի կարևոր շեշտադրումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում