Monday, 22 06 2026
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Սու-30ՍՄ կործանիչների ընտրությունը չարդարացված է․ այդ չարաբաստիկ աղետի առաջ կանգնեցինք հենց այդ ռազմական խորհրդականների պատճառով

«Առաջին լրատվականը» զրուցել է  ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ:

Պարո´ն  Հովհաննիսյան, օրերս Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ռազմական նախկին գլխավոր տեսուչ Մովսես Հակոբյանը, ի պատասխան վարչապետի այն հայտարարության, որ չի եղել մի բան, որ բանակը պահանջի, մենք  չկատարենք, այդ թվում՝ այդքան չարչրկված ՍՈՒ-30ՍՄերի գնման հարցում,  ասել է, թե Փաշինյանը ճիշտ է ասում, երբ պնդում է՝ ՍՈՒ-30ՍՄերը ձեռք  ենք  բերել բացառապես բանակի կոնկրետ պաշտոնյաների պահանջով։  Ըստ Ձեզ՝ քաղաքական ղեկավարության գլխավոր բացթողումը  ո՞րն  է այս հարցում։

-Առանց քաղաքականացնելու խնդիրը՝ կարծում եմ, որ կոնկրետ ՍՈւ-30-ը, թեև շատ լավ  զենք  է, բայց մեզ նման փոքր երկրների համար արդարացված չեն, քանի որ այն բվականին արագընթաց է․ Հայաստանի ողջ տարածքը չի բավականացնի՝ այն լիարժեք օգտագործելու համար․ անգամ  Երևանից մինչև Մեղրի տարածությունը բավարար չէ թռիչքը կատարելու համար։ Հետևաբար այս պարագայում  անհասկանալի է այդ ընտրությունը և չարդարացված։ Այստեղ տարակուսելի է, որ  եթե քաղաքացիական անձինք, քաղաքական պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետը  հնարավոր է չիմանային սրա մասին, բայց  ցանկացած զինվորական պաշտոնյա  հաստատապես գիտի և կապ չունի՝ վերջինիս ռազմական գիտելիքների մակարդակը այնքան էլ բարձր չէ։ Կրկնում եմ՝  ինձ համար իսկապես անբացատրելի  ու ապշեցուցիչ փաստ է, թե ինչի համար են խորհուրդ տվել կամ պատվիրել կոնկրետ այդ զենքը, ինչ այլ հիմնավոր պատճառաբանություն  ունեն այդ ընտրության համար։ Բայց հարկ եմ համարում նշել, որ պետք չէր «հալած յուղի տեղ» ընդունել մեկ ինստիտուտի կարծիքը և կանգնել նման աղետալի փաստի առաջ․չէ՞ որ դրա համար կան  շատ այլ ինստիտուտներ,  խորհրդականներ, որոնցից կարող էին կարծիք հարցնել և խուսափել այս ողբերգությունից։

Արդյոք պատճառն այն չէ՞, որ պաշտպանության ոլորտի պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձինք այնքան էլ բանիմաց ու արհեստավարժ չեն։

-Մենք ունենք շատ լավ, բանիմաց մասնագետներ, բայց քանի որ մեր բոլոր բնագավառները  շատ քաղաքականացված են, այդ մասնագետները դուրս են մղվում և ասպարեզ են գալիս քաղաքականության համար նպատակահարմար դեմքերը, ովքեր ավելի շատ քաղաքականության հետ են  ասոցացվում, քան իրենց գործի, արհեստավարժության հետ։ Արդյունքում  մենք այդ չարաբաստիկ աղետի առաջ ենք կանգնել հենց այդ ռազմական խորհրդականների, փորձագետների պատճառով, բայց հստակ անուններ չեմ ցանկանում նշել։

Անցած տարվա 44-օրյա չարաղետ պատերազմից  անցել է մեկ տարի, բայց դեռ շատ հարցերի պատասխանները  չունենք, եղած տեղեկություներն էլ  մշուշոտ են ու ոչ վերջնական։ Որպես ռազմական փորձագետ՝ ի՞նչ եք կարծում՝ ինչու այսպիսի աղետալի արդյունք ունեցանք և ի՞նչ տեղ ունեն պատերազմի պարտության մեջ մեր բանակի սպառազինության բազմապիսի խնդիրները։

-Մեր պարտության թիվ մեկ պատճառը անկազմակերպվածությունն էր, հետո նոր մյուսները։ Աջ ձեռքը չի իմացել՝ ձախ ձեռքը ինչ է անում։  Տպավորությունս  այնպիսին է, որ կազմակերպված անկազմակերպվածության հետ գործ ունենք ցավալիորեն։ Դրանում  համոզվել եմ՝ վերլուծելով և սեփական աչքերով տեսնելով բանակում  տեղի ունեցած իրադարձությունները։  Զինվորները շատ հաճախ կռվում էին՝առանց թիկունքի հետ կապի կամ ՄՈԲ-ում ընդգրկվածները բացարձակապես չգիտեին՝ ինչ  ուղղությամբ են գնում՝ հյուսիս թե հարավ, ինչ պետք է անեն և այդ պատճառով էլ ճանապարհից դիմում էր փախուստի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի գերազանցությանը, ապա, այո´, ունեին ակնհայտ առավելություն։ Ճիշտ է՝ Ադրբեջանն այս պաերազմում օգտագործել է հնարավոր և անհնարին ամեն միջոց, ամեն մետրի վրա բառացիորեն կրակ է գցել, բացի այդ՝ ունեցել է Թուրքիայի աջակցությունը  և ահաբեկիչների մասնակցությունը, բայց միևնույն է՝ դա չէր կարող պատճառ դառնալ, որ  այսպես պարտվեինք։ Նրանք չէին կարող  այսքան արագ հասնել և գրավել լեռնային տարածքները, եթե չլիներ լիակատար անկազմակերպվածությունը։ Այո´, նրանք կարող էին հարթավայրային տարածքները գրավել զենքի և զինվորների քանակի գերազանցության հաշվին, ապա լեռնային հատվածներում թշնամի երկիրը լուրջ, անհաղթահարելի խոչընդոտների պետք է հանդիպեր, եթե չլիներ մեր բանակում խուճապը, միմյանց  հանդեպ անվստահությունը, բարձիթողի վիճակը։

Ինչո՞ւ ունեցանք  այսքան մեծ  անկազմակերպվածություն, եթե  պատմական մեծագույն դասը հաշվի առնելով՝ համազգային, գոյաբանական սպառնալիքի ժամանակ  պետք  է ավելի միաբան ու կազմակերպված լինեինք։

-Իմ կարծիքով՝ ոչ մի ուրիշ բան չկա, քան մի պարզ ճշմարտություն, որ  կազմակերպողները տարբեր պատճառներով  պարզապես ունակ չեն եղել կատարել իրենց վրա դրված պարտականությունները։ Ուրիշ տարբերակ չկա՝ անկարողությունից բացի։

Ի՞նչ կասեք նախկին Պաշտպանության նախարար Դավիթ  Տոնոյանին և մեր բանակին զենք մատակարարող կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանին  առաջադրված խոշոր հափշտակության  մեղադրանքի առնչությամբ։

-Ես ընդհանրապես շատ վատ եմ վերաբերում բանակից  կատարվող գողություններին։ Ես, որպես հայ, շատ ցավալի եմ տանում  նման երևույթները։ Եթե ապացուցվի մեղադրանքը,այդ մարդիկ պետք  է ենթարկվեն ոչ միայն իրավական խստագույն պատասխանատվության, այլև բարոյական պատժի հասարակության կողմից։ Եթե մենք հայ ենք և մեր առջև խնդիր ենք դրել՝ փոքրաթիվ  ազգով իրականացնելու ազգ-բանակ կոնցեպտը, պետք  է վերջ տանք  բանակի հաշվին տուրք տանք՝ամեն ինչի մեջ ատկատ մտնելու, գնումների, ամեն միջոցով  գումար շորթելու և այս տիպի  մերժելի, հակաբարոյական   երևույթներին։  Ցավ եմ ապրում,որ այսքան ժամանակ  կան այսպիսի  յուրացումների ձգտելու տրամաբանությամբ շարժվող շատ զինվորականներ։

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում