Sunday, 12 05 2024
-
18:00
Ուղիղ․ Երիտասարդների երթը դեպի հանրապետության հրապարակ
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին

«Տվյալների գիտությունը բիզնեսում». մագիստրոսական ծրագրով ընդունված ցանկացած ուսանող առաջին իսկ տարում ունի աշխատատեղ

Երևանի պետական համալսարանը «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ), ISTC-ի հետ համատեղ և PMI Science-ի աջակցությամբ անցկացրեցին «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի կրթաթոշակների տրամադրման արարողությունը: Կրթական ծրագիրը մշակված է ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանի և գործընկեր ընկերությունների հետ համատեղ:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով մագիստրոսական կրթական ծրագիրը, նշում է՝ այսօր տվյալագետների պակաս զգացվում է ամբողջ աշխարհում: Նրա խոսքով՝ եթե բիզնեսը չգա դեպի կրթություն, ապա դժվար է ակնկալել լավ կրթություն, այսպիսի համագործակցություն պետք է կիրառել բոլոր ոլորտներում։

Հատկանշական է, որ ուսանողները հնարավորություն ունեն նաև 2-րդ կուրսից շարունակելու ուսումը ԱՄՆ-ի Սան Խոսեի պետական համալսարանում՝ ստանալով կրկնակի դիպլոմ և անցնելով պրակտիկա Սիլիկոնյան հովտի կազմակերպություններում։ Այս տարի երեք ուսանող շարունակելու է ուսումը Սան Խոսեի պետական համալսարանում։

«Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Ռուբեն Գևորգյանը իր հերթին նկատում է՝ կատարվել է հսկայական աշխատանք այսպիսի արդյունք գրանցելու համար:

Ծրագրի 2021-2022թթ․ ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվել է երկու փուլով․ 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում էին 2021թ-ի հունիսի 1-ից հուլիսի 1-ը ներառյալ, իսկ 2-րդ փուլինը՝ ընթացիկ տարվա հուլիսի 12-ից օգոստոսի 20-ը ներառյալ:

PMI Science գիտահետազոտական կենտրոնի գործադիր կառավարիչ Վահե Դանիելյանը նշեց, որ ծրագրին արդեն չորրորդ տարին է կյանքի կոչվում, լավագույն արդյունքն այն է, որ մագիստրոսական ծրագրում ընդունված ցանկացած ուսանող անգամ առաջին տարում ունի աշխատատեղ:

Մագիստրոսական այս ծրագրի մեկնարկից ի վեր ֆինանսավորում է տրամադրվել 63 ուսանողների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում