Thursday, 30 03 2023
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:00
Օտարերկրյա ընկերությունները դադարեցնում են նավթի արդյունահանումն Իրաքյան Քրդստանում
Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը
17:40
Չինաստանի վարչապետը նախազգուշացրել է Ասիայում «քաոսի և հակամարտությունների» վտանգի մասին
Րաֆֆու փողոցում բռնկված հրդեհը մարվել է
Վահան Քերոբյանը ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Մհեր Գրիգորյանն ընդունել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Եվրոպայի և Հյուսիսատլանտյան տարածաշրջանի գրասենյակի տնօրենին
17:08
Եղանակը Հայաստանում – ՄԱՐՏ 31, 2023
17:00
Ֆիլիպիններում լաստանավի վրա բռնկված հրդեհը 31 մարդու կյանք է խլել
16:50
Ավստրիայի ընդդիմությունը լքել է խորհրդարանի դահլիճը՝ ի նշան բողոքի Զելենսկիի ելույթի դեմ
Ադրբեջանն ու Իսրայելը համատեղ դրոններ են արտադրում
Բարդ իրավիճակ է, բայց կան Ադրբեջանի գործողությունները զսպելու օբյեկտիվ հնարավորություններ
«Հայաստանը պետք է ամբողջությամբ դուրս բերի իր ուժերը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ԱԳՆ
«Ադրբեջանը վճռական է ծագումով հայ բնակիչների վերաինտեգրման հարցում». Բայրամով
16:00
Ուկրաինան ԱՄՆ-ից 1,25 մլրդ դոլարի չափով հերթական դրամաշնորհն է ստացել` ուղղված պետբյուջեի աջակցությանը
15:50
Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուն հրաժարվել Է գլխավորել ընդդիմությունը
Գործը ուղղորդված է․ Փաշինյանը դեռ պետք է ապացուցի, որ բենզինից է․ կացարանում զոհված զինվորի պապիկ
15:37
ՌԴ-ի, ՉԺՀ-ի և Իրանի զորավարժությունները ներդրում են կատարել տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում. Չինաստանի ՊՆ
Վաղը ձյուն կտեղա ՀՀ գրեթե ողջ տարածքում
Ղազախստանի խորհրդարանը հաստատել է Ալիխան Սմաիլովի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Շառլ Միշելն ավելացրե՞լ, թե՞ նվազեցրել է Հայաստանի վարչապետի հույսը
Հայտնաբերվել է ապօրինի ավազի հանք
Ուղիղ․ Հրդեհից զոհված 15 զինծառայողների հարազատները հանդիպում են զինդատախազի հետ
Ռոսսելխոզնադզորի ուսումնասիրությունները քաղաքական ենթատեքստ չունեն. Քերոբյան
Արցախը գերեվարված է. Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մտահոգված է՝ հերթը կհասնի Հայաստանին
Ալեն Սիմոնյանի աշխատանքային այցը Գերմանիա ամփոփվել է հայ համայնքի հետ հանդիպմամբ
ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ հարձակում իրականացնելու հարցում տարակարծիք են. այդ սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը
Ադրբեջանն Արցախում կրկին խախտել է հրադադարը. թիրախում քաղաքացիական անձինք են
Էդգար Ղազարյանը հանդիպման առաջարկով դիմել է ԱԺ իշխող խմբակցությանը
Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո 28 զոհ ենք ունեցել. Փաշինյան

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, հայտարարության առաջին կետը վերաբերում է կրակի, ինչպես նաև բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանը։ Մեկ տարի անց, ըստ վարչապետի, կարելի է արձանագրել, որ պատերազմը դադարել է այդ հայտարարությամբ։ Այս առումով, Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատեց ՌԴ-ի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը պատերազմը դադարեցնելու գործում։

«Հայտարարության շատ կարևոր կետերից մեկն ամբողջությամբ իրագործվել է ՝ ԼՂ-ում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնց գործունեությունը բարձր ենք գնահատում և որոնք այսօր ԼՂ-ում անվտանգության ապահովման առանցքային դերակատարներից են։

Մյուս կողմից պետք է ցավով նշել, որ կրակի դադարեցման ռեժիմը նաև ԼՂ-ում ամբողջությամբ չի պահպանվում, սա արձանագրել են նաև խաղաղապահները։

Հույս ունեմ, որ այդ դեպքերի առնչությամբ պատշաճ հետաքննություն կանցկացվի և կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ։ Վերջին աղաղակող դեպքերը հիշենք, երբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձը տրակտորի ղեկին խոցվել էր Ադրբեջանի դիպուկահարների կողմից։ Հիշենք այն դեպքը, երբ 5 վիրավոր զինծառայող ունեցանք։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ նոյեմբերի 9-ից հետո մենք բազմաթիվ վիրավորներ և զոհեր ենք ունեցել։ Շուրջ 28 զոհ ենք ունեցել, մասնավորապես, Խծաբերդ-Հին թաղեր հատվածում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նաև հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի են ունեցել միջադեպեր, երբ ունեցանք զոհեր։ Սա շատ անհանգստացնող փաստ է։ Պետք է ասեմ, որ ռազմական գործողությունների դեպքեր նույնպես ունեցել ենք, մասնավորապես Խծաբերդ-Հին թաղեր հատվածում, Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, որը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Պետք է ընդգծեմ, որ հաստատված 40 գերիներից մեծ մասը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, մինչև այժմ ազատ չեն արձակվել ի հեճուկս հայտարարության 8-րդ կետի, որտեղ հստակ ասվում է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է ազատ արձակվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետն ամենևին տեղին չհամարեց Ադրբեջանի այն մեկնաբանությունը, թե ով է ռազմագերի, ով ռազմագերի չէ, որովհետև հայտարարության մեջ հստակ նշված է՝ ռազմագերի, պատանդ և այլ պահվող անձինք։ Դա նշանակում է, որ գործնականում սեփական կամքին հակառակ պահվող յուրաքանչյուր ոք գտնվում է այդ կետի իրավազորության ներքո։ Վարչապետն ընդգծեց, որ չկա այդպիսի տարբերակում՝ նոյեմբերի 9-ից առաջ է դա տեղի ուենցել, թե դրանից հետո։

Հաջորդ անհանգստացնող փաստն, ըստ վարչապետի, այն է, որ հայ-ադրբեջանական սահմանագծին նույնպես հրադադարի ռեժիմի խախտումներ են լինում, ինչը նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության, մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակիչների վերադարձի իրավունքը։

Հաջորդ խնդիրը, որ այս համատեքստում վարչապետն ընդգծեց, մինչև այժմ տարածաշրջանային կոմունիկացիաների բացված չլինելն է, չնայած այս ուղղությամբ կարևոր աշխատանք է տարվում, և նա հույս հայտնեց, որ առաջիկայում կոնկրետ արդյունքների կհասնեն։

«Այս ամենը, իհարկե, նաև որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս, չնայած, կասկածից վեր է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ԼՂ-ում խաղաղապահների տեղակայումն այն անկյունաքարային արդյունքն է, որն արձանագրվել է։ Հրադադրի ռեժիմի խախտումները, մեր զինվորների զոհվելու փաստերը մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»,- հավելել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում