Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Իրանը վերադառնում է. Հայաստանը պետք է պատրաստվի

Իրանը ու Եվրամիությունը հայտարարել են ամսաթիվը, երբ կվերսկսվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը: Այն նոյեմբերի 29-նն է: Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցության վերսկսումը կարող է էապես փոխել իրավիճակը կովկասյան ռեգիոնում, իհարկե ավելի լայն, առնվազն մերձավորարևելյան մեծ ռեգիոնի տրամաբանությամբ:  Իհարկե դեռ վաղ է գնահատել հեռանկարները, որոնք անշուշտ կախված են լինելու այն հանգամանքից, թե ինչ ուղղությամբ և տրամաբանությամբ կշարժվի բանակցությունը: Ի վերջո, ինքնին բանակցություն սկսելու հանգամանքը ողջոււնելի է, որովհետև նշանակելու է լարվածության թուլացում, Իրանի շուրջ միջավայրի հնարավորինս բացում, ինչն էլ տնտեսական ու քաղաքական հնարավորություն է նաև Հայաստանի համար:

Սակայն անշուշտ վաղ է խոսել այն մասին, որ իրավիճակը կվերադառնա 2015 թվականի դրություն, երբ հայտարարվեց Իրանի և վեցյակի միջև հայտնի համաձայնության մասին, որը հետո չեղարկեց ԱՄՆ նախագահ դարձած Թրամփը: Հարկ է նկատել, որ Իրանի հետ բանակցության մյուս կողմում լինելու են պետություններ, ուշային կենտրոններ, որոնք լայն մրցակցության մեջ են միմյանց հետ և այդ մրցակցությունը աստիճանաբար առավել կոշտանում է, քան գնում դեպի մեղմացում: Հետևաբար դեռ հարց է, թե Իրանի հետ բանակցության վրա ինչպես կանդրադառնան օրինակ ամերիկա-չինական, ամերիկա-ռուսական հարաբերությունները, այլ մակարդակներում և այլ «կոմբինացիաներով» խնդիրները: Հետևաբար, եթե խոսենք Հայաստանի մասին, ապա անշուշտ ոչ միայն պետք չէ ավելորդ ոգևորություն, այլ պետք են թերևս սցենարային տրամագծորեն տարբեր մշակումներ, որևէ պահի բանակցային ճգնաժամի և ռեգիոնալ առումով դրա հնարավոր ազդեցության պատրաստ լինելու համար: Միաժամանակ, անշուշտ, պետք է ոչ միայն հուսալ լավը, բայց պատրաստ լինել վատթարին անգամ, այլ նաև լավին լինել պատրաստ, որովհետև անկասկած է լինելու թեժ մրցակցությունը Իրանի շուրջ միջավայրի հնարավոր բացման դեպքում մոտ և հեռու պտուղները քաղելու համար և Հայաստանը չպետք է հապաղի: Առավել ևս, որ կա մի նախադեպ, երբ «բաց պատուհանը» կարող է այդքան էլ երկար չմնալ բաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում