Ֆրանսիան և Գերմանիան առաջարկում են եվրագոտու կառավարություն ստեղծել և դրա ղեկավար նշանակել Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեին` հաղորդում է France-Presse գործակալությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի nախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ նոր կառավարությունը նշանակվելու է 2.5 տարի ժամկետով: Մերկելն իր հերթին նշել է, որ տարին երկու անգամ եվրոգոտու երկրների գագաթաժողով կանցկացվի, որի որոշումները պարտադիր կլինեն մասնակիցների համար:
Բացի այդ, երկու ղեկավարները առաջարկել են Եվրամիությունում ֆինանսական գործողությունների վրա ընդհանուր հարկ սահմանել: Եվրահանձնաժողովը պարտապան երկրների քաղաքականությանը միջամտելու ավելի մեծ հնարավորություն պետք է ստանա: Իսկ 2013 թ-ից գերմանական և ֆրանսիական ձեռնարկությունները միատեսակ հարկեր են վճարելու:










































