Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ռուսներն այսօր Թուրքիայից լսում են այն, ինչ մենք ենք իրենցից տարիներ շարունակ լսել՝ զենքը բիզնես է, չվաճառենք մենք, կվաճառեն ուրիշները

Թուրքիան պատասխանատու չէ Ուկրաինայի կողմից թուրքական «Բայրաքթարների» օգտագործման համար, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո։

Լրագրողները արտգործնախարարին հարցրել են՝ ինչպե՞ս է Անկարան վերաբերվում այն փաստին, որ Ուկրաինան թուրքական անօդաչուներով հարվածում է Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականներին։ Չավուշօղլուն պնդել է, թե դրանք պաշտպանական զենքեր են, որոնց կիրառման համար Թուրքիան պատասխանատվություն չի կրում։

«Երբ որևէ երկիր որևէ պաշտպանական զենք է գնում մեզնից կամ որևէ այլ երկրից, այդ զենքը դադարում է լինել թուրքական, ռուսական կամ ուկրաինական։ Թեև այդ զենքը գնված է Թուրքիայից, սակայն այն այժմ պատկանում է Ուկրաինային», – ասել է նա։

Ռուս-թուրքական սիրաշահումների հերթական փուլը, ինչպես պատմությունն է ցույց տվել, կարող է վտանգավոր լինել Հայաստանի համար, կարծում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Թուրքիայի փոխարեն մեկ այլ պետության՝ Վրաստանի կամ օրինակ Էստոնիայի վաճառած զենքով հարվածեին Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատողականներին, ապա Մոսկվան բոլորովին այլ կերպ կվարվեր․«Դժվար է ասել, թե հիմա ինչ հետևանքներ կլինեն, բայց ըստ իս՝ ռուսները սա կուլ կտան։ Մի ժամանակ լոլիկով բավարարվեցին, հիմա էլ երևի «խիյարով» կբավարարվեն ու կընդունեն ի գիտություն։ Ինչքան Պուտինը մնա իշխանության գլխին, այնքան ավելի բարդ կլինի պատկերացնել, որ Ռուսաստանի արժանապատվությանը հարիր քաղաքականություն կվարեն»։

Շիրինյանի դիտարկմամբ՝ հերթական ռուս-թուրքական սիրաշահման փուլում՝ Ռուսաստանը՝ մեր հակառակորդի ձեռքերով հարձակում գործեց Արցախի վրա․«Եթե այդ սիրաշահումը չլիներ, Մոսկվան բոլորովին այլ կերպ կարձագանքեր ստեղծված իրավիճակին ու իր անունով ռազմավարական դաշնակցի դեմ հարձակմանը»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝ տեխնիկապես Չավուշօղլուն ճշմարիտ է և փաստորեն կրկնում է այն, ինչ ասում էին ռուսները, երբ մեր կողմից հարցեր էին հնչում, թե ինչու են իրենք զենք վաճառում մեր թշնամուն․«Հիմա փաստորեն թուրքերը հնչեցնում են նույն բացատրությունը, ինչ ռուսներն էին անում Ադրբեջանի դեպքում։ Ասում էին՝ զենքն ընդամենը զենք է, սա բիզնես է, եթե չվաճառենք մենք, կվաճառեն ուրիշները։ Հիմա ռուսները լսում են այն, ինչ տարիներ շարունակ իրենք էին ասում։ Այս առումով մենք հերթական անգամ հիշում ենք ժողովրդական ասացվածքներն այն մասին, որ բիզը միշտ ծագում է հայտնի տեղեր և որ պատմությունն ինքն իրեն կրկնում է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե նայենք խնդրի աշխարհաքաղաքական ենթատեքստին, ապա Թուրքիան այստեղ հազիվ թե գործի միանձնյա․ «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շրջափակվում է, Ուկրաինան սկսեց մարտական գործողությունները Դոնբասում և դա բնականաբար առանց որոշակի խորհրդատվությունների չի արվել։ Սև ծովում գտնվում են միանգամից մի քանի ՆԱՏՕ-ի նավեր և եթե չեմ սխալվում՝ դա ավելին է, նույնիսկ քանի թույլ են տալիս կոնվենցիաները։

Այս ամենը նշանակում է, որ Բայդենի ժամկետը, որը վեց ամիս էր՝ հունիսի 16-ի իր ու Պուտինի հանդիպումից հետո, լրանում է և Ռուսաստանին ստիպում են անել որոշ եզրակացություններ ու քայլեր։ Ես կարծում եմ՝ մեզ համար այս ամենը կարևոր է ոչ այնքան ռուս-ուկրաինական կամ ռուս-թուրքական տիրույթում, այլ մեր հայկական շահերի տեսանկյունից։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում՝ ուղիղ կապված է նաև մեր տարածաշրջանի հետ, որովհետև այդ ամենը նույն հյուսիս-հարավ աշխարհաքաղաքական առանցքի մեջ է գտնվում։ Իմաստ չունի դա անել առացքի մի տեղում, եթե չի արվելու մյուս տեղում»։

Նրա խոսքերով՝ մենք ուշիուշով պետք է հետևենք Ռուսաստանի ու Թուրքիայի գործողություններին, որոնք շուտով կերևան Սյունիքում ու Արցախում․ «Մեր տեղեկություններով՝ օտարերկրյա դեսպանները կրկին այցելում են Սյունիք հենց այս օրերին։ Սա նշանակում է, որ արևմուտքն ընդգծում է իր հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ՝ հատկապես հարավային մասի հետ կապված։Այս ամենն իհարկե կապված է և Սևծովյան, և Դոնբասի, և այլ զարգացումների հետ։ Տեսնում ենք, որ մեր ոսոխները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը փաստորեն հայտնվել են արևմտյան ճնշման ներքո։ Սա բացում է գործնական հնարավորություններ, որոնցից մենք պետք է օգտվենք»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում