Mount Whitney հրամանատարական նավն ուղեւորվել Է Սեւ ծով Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի հետ համատեղ գործողություններ անցկացնելու համար: Այդ մասին ասված Է այն հաղորդագրությման մեջ, որը նոյեմբերի 1-ին զետեղվել Է Մացյալ Նահանգների ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի Twitter-ում:
«(ԱՄՆ-ի) Վեցերորդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը (…) սկսեց հյուսիսային ուղղությամբ իր անցումը Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների եւ տարածաշրջանի գործընկերների հետ գործողություններ անցկացնելու համար»,- նշված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: