«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց, թե իրեն թույլ չեն տվել ծանոթանալ 44-օրյա պատերազմի վերաբերյալ պետական գաղտնիք պարունակող նյութերին, մինչդեռ, ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքի արդյունքների գաղտնիության վերաբերյալ իր մոտ որևէ խնդիր չկա։
«Առաջիններից մեկը ես եմ ներկայացրել այդ փաստաթղերը, որ թույլտվություն տան, այդ թույլտվությունն ինչ-ինչ պատճառներով ինձ չեն տվել, այնինչ, ես կարծում եմ, որ այդ թույլտվությունից ավելի բարձր տեղեկությունների եմ տիրապետում, որը, ես, իմ խղճի ու մտքի հետ համակերպված լինելով, պահպանում եմ», – ասաց նա։








































