Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Արմեն Սարգսյանն արժանացել է Սուրբ Աթոռի բարձրագույն շքանշանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխպետքարտուղար) արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի հետ, որը Հայաստան է ժամանել Երևանում Սուրբ Աթոռի Առաքելական նվիրակության բացման առիթով:

Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումը և նշել. «Շատ ուրախ եմ, որ Սուրբ Աթոռն արդեն մշտական ներկայություն կունենա այստեղ: Դա լավ նորություն է Հայաստանի և Հայ Առաքելական եկեղեցու համար»:

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով, որին Արմեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաև որպես Վատիկանում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան:

«Հռոմի պապն ինձ պատվիրակել է Ձեզ հանձնել Վատիկանի բարձրագույն պարգևը,- ասել է Սուրբ Աթոռի փոխպետքարտուղարը: -Սա վկայությունն է մեր երկրների միջև գոյություն ունեցող յուրահատուկ հարաբերությունների: Երևանում բացելով Առաքելական նվիրակությունը՝ մենք ցանկանում ենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել և աշխարհին ցույց տալ պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգի կարևորությունը մեզ համար»:

Նշվել է, որ նախագահ Սարգսյանն առաջինն է Հայաստանում և միակը տարածաշրջանում, ով արժանանում է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանին:

Մեծ պատիվ համարելով այդ բարձր պարգևը ստանալը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ես այն ընդունում եմ որպես իմ համեստ աշխատանքի գնահատական, ինչպես նաև որպես ճանաչում այն փաստի, որ ես Հայաստանի առաջին դեսպանն եմ եղել Սուրբ Աթոռում: Ես մշտապես աշխատել եմ՝ հանուն Հայաստանի և Վատիկանի միջև սերտ հարաբերությունների: Ուստի ես սա ընդունում եմ՝ խոստանալով, որ ավելին եմ անելու»:

Առանձնակի հպարտությամբ հիշելով 1999 թ. մարտին Վատիկանի գրադարանի Սիքստինյան սրահում Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում բացված «Հայաստան-Հռոմ. երկու հազար տարվա հարաբերություններ» խորագրով ցուցահանդեսը և կարևորելով մշակութային երկխոսության շարունակումը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև 30 տարվա դիվանագիտական կապերը նշանավորել նոր ցուցադրությամբ՝ ևս մեկ անգամ ընդգծելով պատմական ու մշակութային հարուստ ժառանգությունը: «Դա մեր պետությունների միջև հարաբերությունների մասին պատմելու ևս մեկ ճանապարհ կլինի, ինչպես նաև ապագայի մասին խոսելու առիթ»,- ասել է նախագահը:

Հայաստանի նախագահն իր ջերմ բարեմաղթանքներն է փոխանցել Ֆրանցիսկոս Պապին և երախտագիտությամբ նշել, որ մեր երկրի համար ծանր ու դժվարին մարտահրավերների փուլում Վատիկանը համերաշխության ձեռք է մեկնել մեր պետությանն ու ժողովրդին: «Մենք բոլորս հիշում և մեծապես գնահատում ենք այն աջակցությունը, որը Հայաստանի համար դժվարին օրերին ստացել ենք Հռոմի Պապից ու Վատիկանից»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում