Wednesday, 04 10 2023
14:45
«Խովաևը, Կլաարը և Բոնոն Թուրքիայում գաղտնի բանակցություն են վարել ԼՂ-ի վրա հարձակումից մի քանի օր առաջ». POLITICO
14:45
Նավթի գներն աճել են. 03-10-23
Արտաքին հետախուզության ծառայության խնդիրը մեր պետությանը սպառնացող արտաքին վտանգների կանխատեսումն է․ Նազելի Բաղդասարյան
«Ֆրանսիայի փորձերը ձախողվելու են»․ Ադրբեջանն արձագանքել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններին
ԶՈւ զինծառայողի սպանության դեպքերի առթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել
Հոկտեմբերի 5-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիuտ
Բենզինի գինը մեկ օրում բարձրացել է 50 դրամով
ԵԽ պատգամավորը Եվրամիության գործողությունների փոփոխություն է ակնկալում ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո
14:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ադրբեջանը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից
«Տեսակետների սովորական փոխանակում էր»․ Զախարովան ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչների հանդիպման մասին
«Այդ ԵՄ-ն է դավաճանել Հայաստանին». Զախարովան՝ Շառլ Միշելին
14:15
Ես ողջունում եմ Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Հեղուկ գազի գինը – Հոկտեմբեր 4 , 2023
Ալիևը հրաժարվե՞լ է մեկնել Իսպանիա
«Հայաստանի համար կարևոր որոշումներն ընդունվում են առանց հանրային կարծիքը հաշվի առնելու». Զախարովա
Ադրբեջանական լրատամիջոցները տարածել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման լուսանկարը
13:30
«ԵՄ-ն ողջունում է ՀՀ ԱԺ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը». Ժոզեֆ Բորել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հոկտեմբեր 4, 2023
Գնել Սանոսյանն ընդունել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատի» նորանշանակ գլխավոր տնօրենին
Սամվել Շահրամանյանը Հայաստանում է
Արմեն Գրիգորյանը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը
Ադրբեջանում Արայիկ Հարությունյանին հարցաքննել են․ Փաստաբան են տրամադրել
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
Հայտնի է Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի ինքնությունը
Գրանադայից առաջ Արմեն Գրիգորյանի այցը Իրան կարևոր է
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը մնացել է անփոփոխ
ԱՄՆ Լանքասթեր քաղաքի ջրամբարում որոնում են 79-ամյա հայ տղամարդու մարմինը
Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են. Գեղամ Բաղդասարյան
Ռուսաստանն առանց հայերի․ Հայաստանին մերժելու հետևանքը․․․

Թուրք-թաթարական «ապստամբություն» Ռուսաստանում

Թաթարստանի խորհրդարանը միաձայն մերժել է ՌԴ օրենքի նախագիծը, ըստ որի դաշնային ինքնավար սուբյեկտներում վերացվում է նախագահի պաշտոնը:

Ավելորդ է թերևս ասել, որ օրենքի նախագիծը չէր հայտնվի շրջանառության մեջ, եթե այն չվայելեր հավանություն ամենաբարձր ատյանում՝ Կրեմլում:

Հետևաբար, ստացվում է, որ Թաթարստանի խորհրդարանը միաձայն մերժել է Կրեմլին: Ինչպիսին կլինի Ռուսաստանի մյուս սուբյեկտներում այդ օրինագծի հանդեպ վերաբերմունքը, բավականին բարդ է ասել, սակայն Թաթարստանի խորհրդարանի դիրքորոշումն այլ կերպ, քան ըմբոստություն կամ այսպես ասած թավշյա, լատենտ ապստամբություն անվանելը դժվար է: Առավել ևս ամիսներ առաջ տեղի ունեցած մի իրողության ֆոնին, երբ Թաթարստանի ինքնավար հանրապետության նախագահը այցելել էր Անկարա և այնտեղ նրան ընդունելության արժանացրին ընդհուպ Էրդողանի մակարդակով, և գրեթե միջպետական արարողակարգով:

Հարկ է նշել նաև, որ Թուրքիան ներկայումս ահռելի ներկայություն ունի հենց Թաթարստանում: Իհարկե դժվար է ասել, որ թաթարների որոշումը՝ փաստորեն մերժել Պուտինին, կունենա Ռուսաստանում դոմինոյի էֆեկտ: Սակայն, առնվազն հոգեբանական ռումբի էֆեկտ այն թերևս գործում է, կամ հենց դրսևորվել է որպես այդպիսին: Ընդ որում, սա լրջագույն ազդակ է նաև Հայաստանի համար, չնայած այն հանգամանքին, որ թվում է, թե այսպես ասած ներռուսական հարաբերության հարց է և բավականին հեռու Հայաստանից: Հայաստանին ինչ՝ Թաթարստանը կունենա նախագահ, թե ոչ, թվում է թե: Բայց, ամբողջ խնդիրն այն է, որ առկա իրադարձությունը վկայում է Ռուսաստանում Թաթարստանի քաղաքական ահռելի ազդեցության մասին: Իսկ հաշվի առնելով այդ ինքնավար հանրապետության հետ կապված թուրքական գործոնը, հնարավոր է գնահատել իրողության մասշտաբն ու դրա հնարավոր ազդեցությունը ռուսական քաղաքականության լայն արեալում, որի շրջանակում են նաև Կովկասը և Հայաստանը:

Անշուշտ, ոչինչ բացարձակացնել պետք չէ, սակայն դիտարկել զարգացումներն ու դրանց շերտերը՝ հրամայական է, արթուն լինելու համար, երբ Ռուսաստանում կայացվեն պարզապես թյուրքական որոշումներ: Այդ ժամանակը կարող է և չգալ, ի վերջո Թաթարստանի խորհրդարանի քվեարկությունից ռուսական պետականության ապոկալիպսիս կառուցելը հազիվ թե լինի սթափության նշան: Բայց, մեղմ ասած անսթափ և ծայրաստիճան վտանգավոր կլինի այդուհանդերձ զարգացումների այդպիսի տրամաբանությանը որևէ կերպ պատրաստ չլինելն ու մշակած անելիք կամ քայլեր չունենալը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում