Օգոստոսի 13-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է դիմել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Աբովյան փողոցի թիվ 58 հասցեում գտնվող ծննդատանը, անհայտ անձը դանակով հարձակվել է իր կնոջ վրա, դանակի սպառնալիքով նրա պայուսակից հափշտակել գումար և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 32-ամյա Գևորգ Հ.-ն, որը նույն օրը, ժամը 20.30-ին, իր տան մոտից բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:








































