Հոկտեմբերի 22-ին Տոկիոյում բեռնատարն անցել Է մայթ եւ վրաերթի ենթարկել անցորդներին: Այդ մասին հայտնել Է Kyodo գործակալությունը:
Տոկիոյի փրկարարական ծառայությունների տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել Տոկիոյի մայրաքաղաքային շրջանում:
Միջադեպի հետեւանքով երեք մարդ վնասվածքներ Է ստացել: Ներկայումս իրավապահ մարմինները քննում են պատահարի հանգամանքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: