ԵՄ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորը առաջին պաշտոնական այցով ժամանել Է Կիեւ:
Ինչպես հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը, այդ մասին Գիլմորը հաղորդել Է Twitter-ում:
«Այսօր Կիեւում մեկնարկում եմ իմ առաջին այցն Ուկրաինա: Առջեւում հագեցած օր Է այս գեղեցիկ քաղաքում»,-գրել Է նա:
Ինչպես հաղորդվել Է, հոկտեմբերի 27-ին Բրյուսել այցի շրջանակներում Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավորապես օկուպացված տարածքների վերաինտեգրացման հարցերի նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հանդիպում Է ունեցել ԵՄ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ ներկայացուցիչ Էմոն Գիլմորի հետ եւ խոստացել հնարավոր ամեն բան անել, որպեսզի ԵՄ-ի հատուկ ներկայացուցչին օգնի Ուկրաինա կատարած այցի ժամանակ մեկնի ժամանակավորապես օկուպացված Ղրիմի հետ վարչական սահման: