Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքի Raging Waters ջրաշխարհի լողավազանում տեղի է ունեցել քլորի արտահոսք, որի հետևանքով 20 մարդու` այդ թվում 9 երեխաների տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Տուժածներից երկուսի մոտ նկատվում են շնչուղիների և աչքերի հետ կապված խնդիրներ:
Թունավոր գազի արտահոսքը լողավազան տեղի է ունեցել տեխնիկական վթարի հետևանքով: Տուժածների մեջ են նաև ջրաշխարհի երեք աշխատակից:
Քլորը, անցնելով մարդկանց թոքերը, սովորաբար առաջացնում է շնչահեղձություն: