Friday, 03 07 2026
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է

Ռուսական խոցված ուղղաթիռն ու Մարտակերտի սպանված քաղաքացին. Նոր մանրամասներ սպանությունից

Հայաստանի գլխավոր դատախազությունը մանրամասներ է հաղորդել Մարտակերտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, երբ ադրբեջանցի դիպուկահարի կրակոցով սպանվել է սահմանամերձ հատվածում գյուղատնտեսական աշխատանք կատարող մարտակերտցի տրակտորիստը: Նոյեմբերի 9-ի հրադադարից ի վեր Արցախում առաջին միջադեպն է, որի հետևանքով զոհվում է քաղաքացիական անձ: Իրավիճակն արտառոց է նաև նրանով, որ տրակտորիստի կողքին եղել է ռուս խաղաղապահ, որը իբրև թե ապահովել է նրա անվտանգությունը: Ընդ որում, անկասկած է, որ ադրբեջանցի դիկուպահարը տեսել է խաղաղապահի ներկայությունը, ինչը սակայն հետ չի պահել նրան մարդասպանությունից:

Հետևաբար, պետք է եզրակացնել, որ նա ունեցել է այսպես ասած հատուկ առաջադրանք կամ պարզապես անպատժելիության համոզում, որ կարող էր տրվել թերևս միայն ամենաբարձր մակարդակով: Մյուս կողմից, զարմանալ այդ հանգամանքի վրա պետք չէ բացարձակապես, հաշվի առնելով դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած միջադեպն ու դրա անպատժելիությունը: Մասնավորապես, Երասխում ադրբեջանցիները Նախիջևանի դիրքերից խոցեցին ռուսական ուղղաթիռ, որն ուղեկցելիս է եղել ռուսական ռազմակայանի շարասյունը: Առ այսօր պատժված չեն ռուսական ուղղաթիռը խոցած և փաստորեն անձնակազմի երկու անդամների սպանած ադրբեջանցիները: Ի պատասխան ռուսական կողմի հարցադրումների, Բաքուն պարբերաբար հղում է անում ընթացող հետաքննությանը: Իհարկե պետք չէ բացառել, որ ռուսների համար էլ այդ գործն այսպես ասած Բաքվի վրա «կախված» ինչ որ բան է, և ավելին, բացառել պետք չէ, որ այդ «կախված» ինչ որ բանով է նաև Մոսկվան նոյեմբերի 9-ին առանց ռազմական միջամտության պարտադրել Բաքվին կանգնել Շուշիում և «չփորձել» իջնել Ստեփանակերտ: Այստեղ իհարկե հնարավոր է անել տարբեր ենթադրություններ կամ դիտարկումներ, սակայն այդ միջադեպը ընդհանուր առմամբ վկայում է, որ Ռուսաստանի հարցում Ադրբեջանի ձեռքերը այդուհանդերձ զգալիորեն երկար են, նվազագույնը Թուրքիայի շնորհիվ: Եթե Ռուսաստանը ինչ որ խնդիր լուծելու համար անգամ ստիպված է եղել «զոհաբերել» իր երկու քաղաքացիների՝ ուղղաթիռի անձնակազմը, ապա որևէ այլ խնդրի լուծման գործընթացում արցախի քաղաքացիական բնակչի «զոհաբերումը» ամենևին չի կարող լինել զարմանալի և արտառոց: Ընդ որում, դատախազության հրապարակած մանրամասնում ուշագրավ է այն, որ արցախցի տրակտորիստը չի ցանկացել վարել տրակտորը՝ հենց անվտանգության նկատառումից ելնելով, սակայն խաղաղապահը նրան համոզել է, որ նրա կողքին լինելով, կկանխարգելի որևէ սադրանք: Այստեղ է իհարկե, որ իրավիճակը թույլ է տալիս, կամ հիմք է տալիս անել դիտարկումներ, որոնք կարող են հասնել անգամ ամենախորհրդապահական վարկածների:

Բոլոր դեպքերում սակայն խիստ ուշագրավ է, որ աննախադեպ այդ միջադեպը տեղի է ունենում Կրեմլում Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ, թեև միաժամանակ իհարկե ընդհանրապես ռեգիոնալ ներկայիս իրավիճակն ինքնին բավականին բարդ է նաև այլ, մասնավորապես իրանյան հայտնի ուղղության առումով և տեղի ունեցածը քաղաքական ենթատեքստի առումով  ենթակա է շատ ավելի լայն դիտարկման: Իհարկե կա արդեն ամիսներ ուրվագծվող խնդիրը՝ ռուս խաղաղապահների հանդեպ ճնշումը և նրանց ներկայության արժեզրկման Բաքվի միտումները, սակայն այս դեպքում դժվար է պատկերացնել, թե քաղաքացիական բնակչի սպանությամբ լուծվում էր առավելապես դրա հետ կապված խնդիր: Անշուշտ շատ բարդ է միայն հրապարակային տեղեկատվության մակարդակում անել շատ, թե քիչ ստույգ եզրահանգում՝ քաղաքական տողատակի առնչությամբ, սակայն միևնույն ժամանակ նաև հերթական անգամ մենք բախվում ենք իրողության, որի մասին խոսել և գրել եմ դեռևս նոյեմբերի 9-ից կարճ ժամանակ անց: Մասնավորապես, խաղաղապահների ներկայությամբ Ռուսաստանը լուծում է լայն ռազմա-քաղաքական խնդիրներ և արդեն խիստ լոկալ մակարդակում անվտանգության հարցերը ենթակա են լինելու այդ խնդիրներին: Նույնը նաև բոլոր այն դերակատարների առնչությամբ, որոնք էլ իրենց հերթին ներկայումս են փորձում լուծել այդպիսի խնդիրներ արդեն հետպատերազմյան շրջափուլում: Ըստ այդմ, լոկալ, ընդհուպ անհատական մակարդակում անվտանգային հարցերի առավելագույնս լուծված լինելու պատասխանատվությունը հայկական կողմի՝ Արցախի և Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության վրա է, որպես անընդհատ առավելագույնին հասնելու անբեկանելի հրամայական և առաջնահերթություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում