Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

ԱՄՆ-ը ի՞նչ է իմացել 2008 թվականի Վրաստանի ռազմական պլանների մասին

Inosmi-ի փոխանցմամբ՝ Եվգենի Իվանովը զեկույց է պատրաստել 2008 թվականի Վրաստանի ռազմական պլաններից ԱՄՆ-ի իրազեկվածության մասին, որում նշված է.

«2008 թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 3-րդ տարելիցի նախաշեմին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուս և վրացի լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց, որ մինչև 2008 թվականի հուլիսը հաճախ էր հանդիպում Սաակաշվիլիի հետ։ Ըստ Մեդվեդևի՝ Վրաստանի նախագահը, ամենայն հավանականությամբ, լրջորեն շահագրգռված էր նրանում, որ բանակցությունների ճանապարհով կարգավորի Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրները։

Սակայն ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ Թբիլիսի այցելեց տվյալ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը։ Նրա հետ հանդիպումից հետո Սաակաշվիլին կտրուկ դադարեցրեց Մոսկվայի հետ իր շփումները։ Ցայժմ նախկինի նման խորհրդավոր է մնում 2008 թվականի հուլիսի 9-ին Քոնդոլիզա Ռայսի վրացական այցի իմաստը։ Պաշտոնապես նա պետք է քննարկեր ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները։

Ռայսին անհրաժեշտ էր Վրաստանի նախագահին հիշեցնել, որ սեփական տարածքի 1/5-ը չվերահսկող երկիրը չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Փաստորեն, Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնումն անհրաժեշտ նախադրյալ էր ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Միևնույն ժամանակ զգուշավոր ու կոմպետենտ Ռայսը երբեք բաց ձևով Սաակաշվիլիին խորհուրդ չէր տա ուժային ճանապարհով վերադարձնել Աբխազիան ու Հարավային Օսիան։

Սակայն օգոստոսյան պատերազմից առաջ Սաակաշվիլին, Ռայսից բացի, հանդիպել էր նաև մեկ այլ ազդեցիկ ամերիկացու հետ։ Ռայսի հետ հանդիպումից 3 օր առաջ Սաակաշվիլին հանդիպում էր ունեցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վստահելի անձ Կառլ Ռոուվի հետ։ Ավելի վաղ Սաակաշվիլիին բազմիցս զանգահարել է «Հանրապետական» կուսակցությունից նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնը։ Ամենայն հավանականությամբ, հենց նրանք են Սաակաշվիլիին խորհուրդներ տվել գործել Չերչիլի ոգով, ըստ որի՝ պատմությունը գրում են հաղթողները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում