
Կիրակի առավոտյան Վրաստանի ԿԸՀ -ն 3743 ընտրատեղամասերից 1446-ում հաշվարկել է տեղական ընտրությունների քվեարկության արդյունքները:
Ըստ առկա տվյալների՝ իշխող կուսակցությունը հավաքել է ձայների 48.56%, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» -ը՝ 31.23% -ը:
ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին լրագրողներին ասել է, որ տեղական ընտրությունների քվեարկության վերջնական տվյալները հայտնի կդառնան առաջիկա մի քանի ժամերի ընթացքում: