Sunday, 28 04 2024
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել
Նոր փուլ ենք մտնում՝ անորոշություններով լի, բայց դեպի խաղաղ գոյակցություն տանող ճանապարհ
10:24
Apple-ի սմաթֆոնների վաճառքը Չինաստանում նվազել է
Սահմանազատումը չոր գիծ քաշել չի, լուրջ քննարկում չկա. սխալ որոշումների առջև կկանգնենք
10:09
KIA-ն ներկայացրել է նոր ամենագնաց փիքափը
Շատ բարդ պրոցես է սպասվում․ ՄՔԴ-ն ծանրաբեռնված է աշխատում
09:45
Եվրոպայում վերջին երկու տասնամյակի ընթացքում 30 %-ով աճել են շոգից մահացության դեպքերը
09:30
Tesla-ն մի քանի երկրներում նվազեցրել է էլեկտրամոբիլների գները
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց

Հայաստանը երկու ծայրահեղությունների համատարած թակարդում

Հայաստանի ներքաղաքական կյանքը «կենտրոնացել» է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնի շուրջ մեծամասնության եւ ընդդիմության «թեկնածուական» ոդիսականի վրա: «Հայաստան» դաշինքի ներկայացրած թեկնածուն արդեն չորրորդ անգամ մերժվում է խորհրդարանի մեծամասնության քվեարկությամբ: Մեծամասնությունը պնդում է, որ թեկնածու Ղազինյանի անձի հետ չունի ոչինչ, բայց նրա գործունեությունը առաջացնում է հարցեր, որոնց վերաբերյալ ամբողջական պատասխան իրենք չեն ստանում արդեն չորրորդ անգամ:

Մեծամասնությունն ակնկալում է, որ ընդդիմությունը ներկայացնի այլ թեկնածու: Խորհրդարանական ընդդիմությունն էլ պնդում է, որ Դոնթի բանաձեւի համաձայն, եթե տվյալ կարգավիճակը վերապահված է ընդդիմությանը, ապա մեծամասնությունը չունի ընդդիմությանը կոնկրետ թեկնածու թելադրելու իրավունք եւ պետք է հավանության արժանացնի ներկայացրած թեկնածուին: Այսպես շարունակվում է արդեն մի քանի շաբաթ եւ խոշոր հաշվով, եթե փորձենք դիտարկել, թե սրանից բացի էլ ինչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանք կոչված տարածությունում, ապա ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ կատարվում է ՈՉԻՆՉ, համենայնդեպս որակապես այլ ուշադրության արժանի: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի շուրջ եռում է ռեգիոնալ ու համաշխարհային քաղաքական կյանքը, Հայաստանի համար բարդագույն մարտահրավերներով եւ լրջագույն օրակարգային խնդիրներով:

Այդ իրողության եւ հայաստանյան ներքաղաքական-ներտեղեկատվական կյանքի բնույթը եւ հարաբերակցությունը լավագույն խոսում է այն մասին, թե Հայաստանի ներքաղաքական որակները ինչպես են շարունակում մնալ հայկական պետականության խնդիրներին ու մարտահրավերներին անհամարժեք աստիճանի վրա, ընդ որում թե կառավարող մեծամասնության քաղաքական բովանդակության, թե ընդդիմության իմաստով: Որովհետեւ, քաղաքական արժեքավոր նշաձող չեն սահմանում թե մեկը, թե մյուսը, փոխադարձաբար ընդամենը դրա համար պատասխանատվությունը դնելով միմյանց վրա: Այս հանգամանքը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում քաղաքական որակական վերափոխումը պահանջում է նոր որակի եւ նշաձողերի սահմանման պատասխանատվության նոր սուբյեկտներ: Դժբախտաբար, այդ խնդիրը բավականին լուրջ է նաեւ արտախորհրդարանական քաղաքական դաշտ համարվող տարածության գերակշռող մասում, հազվադեպ բացառություններով, եւ նաեւ փորձագիտական-տեղեկատվական հանրույթի գերակշռող մասում: Մեծ հաշվով ամենուր դաշտերը ենթարկված են ընդամենը երկու ծայրահեղությունների ազդեցության եւ Հայաստանում շարունակում է գերխնդիր մնալ ռացիոնալության հրամայականը, անգամ ռազմա-քաղաքական այն ծանր հարված-դասից հետո, որ արժեցավ մի ամբողջ լուսավոր սերնդի գին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում