Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննարկել են խաղաղ կարգավորումն Ուկրաինայում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի կայքում։
Նրանք քննարկել են Ուկրաինայում վերջին իրադարձությունները, խաղաղության հասնելու շարունակական ջանքերը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում, համընդհանուր քաղաքական դեբատների ժամանակ ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։