Լոնդոնի «Արսենալ»-ի արդեն նախկին առաջատար Սեսկ Ֆաբրեգասը ժամանել է Կատալոնիա, որտեղ այսօր բուժզննում կանցնի: Այնուհետև Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Բարսելոնա»-ի հետ:
«Ֆաբրեգասին այսօր կներկայացնենք: Այնուհետև կգնահատենք նրա մարզավիճակը: Դեռևս չեմ կարող ասել՝ Սեսկը կխաղա՞ չորեքշաբթի օրը կայանալիք կլասիկոյում, թե` ոչ: Ֆաբրեգասը «Բարսելոնա»-ի սան է, բայց մենք պետք է շնորհակալություն հայտնենք «Արսենալ»-ին և Արսեն Վենգերին, որ նա վերադառնում է ավելի բարձրակարգ խաղացողի կարգավիճակում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:










































