Sunday, 12 05 2024
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել

Սյունիքի հայկական առաջնահերթությունները. ԱՄՆ ուղերձը

Սյունիքն ԱՄՆ դեսպանատան առաջնահերթություններից է, Սյունիքի մարզպետի հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանը: Միացյալ Նահանգները տարբեր առիթներով և նախաձեռնություններով ընդգծել է Սյունիքի հանդեպ իր հետաքրքրությունը, ընդ որում դա տեղի է ունեցել ոչ միայն հետպատերազմյան իրավիճակում, Սյունիքի շուրջ հայտնի զարգացումների համատեքստում, այլ ընդհանրապես տարիների ընթացքում: Իհարկե որևէ կասկած չկա, որ ԱՄՆ համար այդ առաջնահերթությունը պայմանավորված է ամերիկյան ռազմավարությամբ և ընդհուպ աշխարհաքաղաքական նպատակներով: Այստեղ չկա «հեծանիվ հայտնագործելու» կարիք, այդպիսին է թե ԱՄՆ, թե Ռուսաստանի, թե Ֆրանսիայի, թե Իրանի, թե որևէ այլ պետության պարագայում: Ըստ այդմ, շատ կարևոր է, որպեսզի Սյունիքի առումով ռազմավարական առաջնահերթությունների կուռ համակարգ ձևավորի նաև Հայաստանը, և նախ և առաջ Հայաստանը:

Խոսքը իհարկե միայն Սյունիքի պաշտպանության մասին չէ, այլ նաև ենթակառուցվածքային զարգացման, որը անշուշտ ժամանակակից աշխարհում անվտանգային լայն համակարգի բաղադրիչ է: Այդ տեսանկյունից, Հայաստանի համար կարևոր խնդիր է այդ մշակումները ապահովելն ու դրանք այլ երկրների հետ հարաբերվելու հիմք դարձնելը, փորձելով համադրել նրանց ռազմավարությունների հետ, առավելագույնս մերձեցնել շահերն ու հետաքրքրությունները և դարձնել դրանք Սյունիքի պաշտպանության ու զարգացման հիմք, որպես ռազմավարական նշանակության հայաստանյան և հայկական ռեգիոն: Այդ իմաստով սակայն, բացի Հյուսիս-հարավ ավտոճանապարհային նախագծից, Հայաստանն առայժմ կարծես թե չունի Սյունիքի ուղղությամբ այլ ռազմավարական գաղափար, որը կարող է առաջացնել նաև աշխարհաքաղաքական խաղացողների որոշակի հետաքրքրություն և գործընկերային կոնկրետ հարաբերության ներուժ:

Շատ լավ է, երբ ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ ՄԶԳ Սյունիքում արդեն տարիներ շարունակ իրականացնում են բիզնեսի աջակցման ծրագրեր, լավ է, որ Եվրամիությունը Հայաստանին մեծածավալ ֆինանսական օժանդակության համատեքստում ծրագրում է մի քանի հարյուր միլիոն եվրո հատկացնել Սյունիքի զարգացման ծրագրերին, սակայն այդ ամենը ունի հայկական ռազմավարական հենքի, բազայի կարիք, որը թույլ կտա նաև բավականին ճկուն լինել քաղաքական օրակարգի ձևավորման և կառավարման հարցում: Այդ իմաստով, արտերկրի գործընկերների հայտարարությունները, որ Սյունիքը առաջնահերթություն է իրենց համար, կարծես թե տողատակում պարունակում են որոշակկի հարցադրում, թե՝ իհարկե անվտանգության և պաշտպանության խնդրից բացի, որո՞նք են հայկական, ընդհուպ գուցե համահայկական առաջնահերթությունները Սյունիքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում