Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Մենք մեր երկրում չենք ընդունի ոչ մի աֆղան փախստականի. Կուրց

Ավստրիայի իշխանություններն Աֆղանստանից ոչ մի փախստականի չեն ընդունի: Այս հայտարարությունն արել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը La Stampa թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի:

«Մենք մեր երկրում չենք ընդունի ոչ մի աֆղան փախստականի,- ասել է նա,- դա տեղի չի ունենա, քանի դեռ ես իշխանության եմ»: Վերջին տարիների ընթացքում Ավստրիա է ժամանել ավելի քան 44 հազար աֆղան, ասել է նա: «Ավստրիայում արդեն բնակվում է աշխարհում չորրորդ ամենամեծ աֆղանական համայնքը»,- նշել է Ավստրիայի կանցլերը:

«Մենք իրատեսական դիրք ենք գրավում. աֆղանների ինտեգրումը շատ դժվար է»,- ասել է Կուրցը: Նա բացատրել է, որ դժվարությունները կապված են մասնավորապես նրանց կրթական մակարդակի հետ, որը «հիմնականում ցածր» է, ինչպես նաև հիմնարար արժեքների հետ կապված տարբերությունների հետ:

Կանցլերն ընդգծել է, որ Ավստրիան հատուկ ուշադրություն է դարձնում Աֆղանստանի հարևան երկրներին աջակցելուն և 20 մլն եվրո է հատկացնում տարածաշրջանում աֆղաններին պաշտպանություն և օգնություն ցուցաբերելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում