Wednesday, 22 07 2026
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Ադրբեջանն ու Վրաստանը տապալվեցին, իսկ Հայաստանն ու Թուրքիան․․․

Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար տարածաշրջանի երկրներից պայքարը շարունակում են միայն Հայաստանն ու Թուրքիան։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին Հայաստանի հավաքականն անցկացրեց երեք հանդիպում։ Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ-ոքի 0։0 խաղալուց հետո մերոնք 6։0 հաշվով զիջեցին Գերմանիային, այնուհետև ոչ-ոքի 1։1 խաղացին Լիխտենշտեյնի հետ։ 6-րդ տուրից հետո Հայաստանի ազգային թիմը J ենթախմբում 11 միավորով երկրորդն են և 4 միավորով զիջում է առաջատար Գերմանիայի ընտրանուն։ А ենթախմբում ընդգրկված Ադրբեջանի ազգային թիմը խայտառակ արդյունքով զրկվել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։ Ադրբեջանցիները միայն սեպտեմբերին առաջին միավորը վաստակեցին ընտրական փուլում հյուրընկալվելիս՝ ոչ-ոքի 1։1 խաղալով Իռլանդիայի հետ։

Երկրորդ խաղում, սակայն Ադրբեջանը սեփական հարկի տակ 0։3 հաշվով զիջեց Պորտուգալիային, որն ի դեպ խաղաց առանց Կրիշտիանու Ռոնալդուի։ 5 խաղում վաստակելով 1 միավոր Ադրբեջանը եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Նույն արդյունքն է ցույց տվել նաև B ենթախմբում ընդգրկած Վրաստանի ազգային թիմը։ Սեպտեմբերի 2-ին սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջելուց հետո վրացիները հյուրընկալվելիս 4։0 հաշվով պարտվեցին Իսպանիային և շարունակում են մեկ միավորով եզրափակել մրցաշարային աղյուսակը։ Ինչ վերաբերվում է Թուրքիային ապա այս հավաքականը դեռևս պահպանում է հնարավորություն հաղթահարելու խմբային փուլի արգելքը։ Սեպտեմբերի սկզբին թուրքերն անցկացրին 3 հանդիպում և վաստակեցին 4 միավոր։ Սեփական հարկի տակ Մոնտենեգրոյի հետ ոչ-ոքի 2։2 խաղալուց հետո Թուրքիայի ազգային թիմը հյորընկալվելիս 3։0 հաշվով հաղթեց Ջիբրալթարին։ Արդեն սեպտեմբերի 7-ին Թուրքիան հյուրընկալվելիս ջախջախիչ 6։1 հաշվով զիջեց Հոլանդիային։ G ենթախմբում թուրքերն այս պահին 11 միավոր երրորդ հորիզոնականում են։ Այս խմբում առաջատարը Հոլանդիայի ագզային թիմն է, որն ունի 13 միավոր։ Նույնքան միավոր է վաստակել նաև Նորվեգիան, որը սակայն լրացուցիչ ցուցանիշներով զիջում է հոլանդացիներին։ G ենթախմբում իրավիճակը բավական լարված է։ Եզփակաիչ փուլի ողւեգրի համար պայքարում է նաև Մոնտենեգրոն, որն 8 միավորով 4-րդ հորիզոնականում է։ Ընտրական փուլում այս պահին լավագույն արդյունքը պատկանում է Դանիայի ազգային հավաքականին։ Վերջինս 6 խաղում նույքան հաղթանակ է տարել և 18 միավորով գլխավորում է F ենթախումբը։

Ի դեպ, 6 հանիպումներում դանիացիները խփել են 22 գնդակ՝ անառիկ պահելով սեփական դարպասը։ Սա ֆանտաստիկ արդյունք է։ Ընտրական փուլում 100 տոկոսանոց արդյունք է ցույց տվել նաև Անգլիայի ազգային հավաքականը։ Վերջինս 5 խաղում վաստակել է 15 միավոր, գլխավորում է I ենթախումը։ Բելգիայի ազգային թիմը 6 խաղում վաստակելով 16 միավոր առաջինն է E խմում։ Նշված երեք հավաքականները գործնականում ապահովել են մասնակցությունն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում, մրցելով Իսլանդիայի ազգային թիմի հետ։ Երեք օր անց էլ մերոնք կհյուրընկալվեն Ռումինիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում