Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2011թ. հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում (հաշմանդամության վարչական ռեգիստրում) ընդգրկված է եղել 172.4 հազ. հաշմանդամ:
Հաշմանդամների թիվը ընդամենը՝ 172356, որոնցից կանայք՝ 79445
Նրանցից անժամկետ՝ 104588, որոնցից կանայք՝ 45172
Մինչև 18 տարեկան՝ 7891, որոնցից կանայք՝ 2524
18-ից մինչև 40 տարեկան՝ 27006, որոնցից կանայք՝ 8264
Նրանցից` անժամկետ՝ 18254, որոնցից կանայք՝ 4911
40-ից մինչև կենսաթոշակային տարիքի՝ 91429, որոնցից կանայք՝ 47362
Նրանցից անժամկետ՝ 40971, որոնցից կանայք՝ 18970
Կենսաթոշակային տարիքի և բարձր՝ 46030, որոնցից կանայք՝ 21295
Նրանցից անժամկետ՝ 45363, որոնցից կանայք՝ 21291
Մենք զրուցեցինք «Փյունիկ» հաշմանդամների միության կադրերի ղեկավար Սուսաննա Սարգսյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է արվում հաշմանդամներին հասարակությանը ինտեգրելու համար: Նա նշեց, որ իրենց մոտ ներկա պահին կար ու ձևի ուսուցում է կազմակերպվում, առաջիկայում 2 հաշմանդամի կտեղավորեն աշխատանքի, մինչ այդ կատարվել է հաշմանդամների իրերի վերանորոգման ուսուցում, մի շարք հաշմանդամներ աշխատում են կապի ոլորտում, մասնավորպես՝ ՎիվաՍելում, Օրանժում և այլ ընկերություններում: Ներկա պահին 3000 հաշմանդամ է գրանցված:
Միությունը նաև մարզական գործունեություն է իրականացնում, ավելին՝ հաշմանդամները մասնակցում են նաև միջազգային միջոցառումներին:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա «Փյունիկի» հետ համագործակցում են մասնագետներ, ովքեր աշխատում են նաև հաշմանդամ երեխաների ծնողների հետ, որպեսզի նրանց օգնությամբ երեխաներն ավելի հեշտ ինտեգրվեն հասարակությանը:










































