
Սաուդյան Արաբիայի հարավային Աբհա քաղաքի օդանավակայանի վրա ականապատված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեքշաբթի օրը քաղաքացիական ինքնաթիռ է վնասվել, ութ մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Պայթուցիկներով անօդաչու թռչող սարքը, որը Եմենի տարածքից արձակվել էր «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման ապստամբների կողմից, հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից խոցվել է օդանավակայանի տարածքում: Այն որսալու հետևանքով բեկորներն ընկել են գետնին, ինչի հետևանքով մարդիկ են վնասվել և թռիչքուղում կանգնած ինքնաթիռ:
«Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը 24 ժամում որսացել և ոչնչացրել են հուսիթների երկրորդ ականապատված անօդաչուն։ 8 մարդ վիրավոր է: Օդանավի վնասների և վիրավորների վիճակի մասին չի հաղորդվում: