«Հայաստանի ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ Սյունիքի շուրջ շատ են շահարկումները, կոչ է անում մտածել ամբողջական Հայաստանի մասին, չտարանջատել Սյունիքը։ Ասում է՝ 1992-93-ին էլ էին փակել Գորիս-Կապան ճանապարհը, նախկինները ոչինչ չեն արել այլընտրանքային ճանապարհների կառուցման ուղղությամբ, բայց բանակցել են շրջանները հանձնելու շուրջ։










































