Ադրբեջանական 1news.az-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին, հայտնում է, որ այսօր Թուրքիայի վարչապետ Էրդողանը Ստամբուլի օլիմպիական տանը պաշտոնապես հայտարարելու է 2020 թվականին անցկացվելիք Ամառային օլիմպիական խաղերի հյուրընկալման հայտ ներկայացնելու մտադրության մասին։
Նշվում է, որ մի քանի օր առաջ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն հայտարարել է, որ Ստամբուլի շանսերն առավել նախընտրելի են։
Ավելի վաղ 2020 թվականի Օլիմպիական խաղերն իրենց մոտ անցկացնելու մասին հայտարարել են Հռոմն ու Մադրիդը։ Տոկիոն դա պատրաստվում է անել այս շաբաթ։ 2020 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման վայրի ընտրությունը տեղի կունենա 2013 թվականին։
Հիշեցնենք, որ սա կլինի Օլիմպիական խաղերի հյուրընկալման Ստամբուլի 5-րդ փորձը։ Մինչ այս, Ստամբուլը 4 անգամ անընդմեջ պարտվել է 2000, 2004, 2008, 2012 թվականներին։












































