Thursday, 18 06 2026
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

«Ալաշկերտն» ու «Ալաշկերտը»․ Ինչ կատարվեց մեկ ամսում․․․

Երևանի «Ալաշկերտը» երկու հանդիպումների արդյունքում նվազագույն հաշվով զիջելով շոտլանդական «Ռեյնջերսին»՝ դուրս մնաց Եվրոպա լիգայից։ Հայաստանի չեմպիոնը պայքարը կշարունակի նորաստեղծ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ «Ռեյնջերսի» հետ երևանյան խաղում «Ալաշկերտը» պայքարեց մինչև վերջ և մոտ էր հաղթանակին։ Առաջին կեսի վերջնամասում 10 ֆուտբոլիստներով մնացած երևանյան թիմը երկրորդ կեսում ցույց տվեց բարձր կամային որակներ և ըստ էութայն հավասար պայքար մղելով հզոր մրցակցի դեմ։ «Ալաշկերտին» չբավարարեց թերևս գոլը։ Եթե հաջողությունն ու մարզական բախտը մեր կողմը լիներ մի գուցե սենսացիոն հաղթանակի հասնեինք, բայց ֆուտբոլում եթեներ չկան։ Դիմակայության առաջին խաղում «Ռենջերսը» հաղթեց 10 ֆուտբոլիստներով։ Կարող ենք ասել միայն, որ նման դրվագները էլ ավելի են գեղեցկացնում ֆուտբոլը։ Ինչևէ, ամփոփելով «Ալաշկերտի» ելույթը որակավորման փուլում և փլեյ-օֆֆում հարկ ենք համարում կատարել մի քանի կարևոր արձանագրում։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Ուելսի չեմպիոնի դեմ դիմակայությունում «Ալաշկերտը» ցուցադրեց թույլ ֆուտբոլ։ Ավելին, մերոնք մեծ ճիգերի գնով կարողացան հաղթանակ կորզել կիսասիրողական մակարդակի թիմից։ Որակավորման երկրորդ փուլում Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» դեմ դիմակայությունում նկատվեց դրական դինամիկա։ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը որոշակի շտկումներ էր կատարել որոնք փոխել էին խաղի որակը։ Այո, «Ալաշկերտը» պարտվեց «Շերիֆին», բայց վերջինիս հաղթանակը հեշտ չտրվեց։ Մասնավորապես, երևանյան խաղում մեր չեմպիոնը մոտ էր դրական արդյունք գրանցելուն։ Չմոռանանք, որ Մոլդովայի չեմպիոնը պատմական հաջողություն գրանցելով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլ։ Եվրոպա լիգայի երրորդ փուլում Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» դեմ դիմակայությունում «Ալաշկերտը» ցուցադրեց իդեալականին մոտ ֆուտբոլ։ Հատկապես տակտիկական առումով մերոնք ուղղակի «կոտրեցին» մի քանի անգամ ավելի ուժեղ մրցակցին։ Կարծիք էինք հայտնել, որ «Կայրաթի» դեմ երևանյան մրցավեճում «Ալաշկերտը» ցույց տվեց իր պատմության լավագույն խաղը։ Այսօր արդեն կարող ենք ասել, որ «Ալաշկերտը» իր պատմության լավագույն խաղը խաղաց «Ռենջերսի» դեմ։ Եթե համեմատենք հուլիսի 14-ին Երևանում Ուելսի չեմպիոնի դեմ խաղացած «Ալաշկերտը» երեկվա «Ալաշկերտի» հետ ապա կհասկանանք, որ գործ ունենք միանգամայն տարբեր թիմերի հետ։ Ավելի ստույգ կարճ ժամանակահատվածում «Ալաշկերտն» մեծ վերելք է ապրել։ Գրիգորյանին հաջողվել է «Ալաշկերտին» դնել արագ զարգացման ռելսերի վրա։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ պետք է բավարարվել ձեռք բերվածով և Կոնֆերանցիաների լիգայի խմբային փուլում հայտնվելը համարել մեծ հաջողություն։

«Ալաշկերտը» հայտնվել է նոր հանգրվանում և մեր թիմը պարտավոր է պայքարը շարունակել մեկ աստիճան ևս բարձրանալու համար։ «Ալաշկերտի» նպատակը պետք է լինի հաղթահարել խմբային փուլի արգելքը։ «Նման խաղի համար առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում տղաներն։ Հայաստանում աշխատած տարիներիս ընթացքում առաջին անգամ եմ ասում այս արտահայտությունը։ Հպարտանում եմ մեր ֆուտբոլիստներով։ Խաղալ «Ռեյնջերսի» պես հզոր թիմի դեմ, մեկ խաղակեսն անցկացնել տասը հոգով, հարձակվել ու ոչ-ոքի ավարտել խաղը, հերոսություն է։ Բոլորս մեծ հաճույքով հետևում ենք Հայաստանի հավաքականի հաջողություններին, բայց այս հաղթանակներում ակումբի գործոնն է և մենք ևս կենտրոնացած ենք հաղթանակների վրա։ Հայաստանում տեղի ունեցած պատերազմը հազարավոր երիտասարդների կյանք խլեց, որոնք իրենց կյանքը տվեցին մեզ համար, սա համախմբում է նաև ֆուտբոլիստներին, որոնք թեկուզ խաղադաշտում փորձում են հաղթանակներ բերել երկրին։ Հասկանում ենք, որ կազմի համալրում է մեզ պետք երկու ճակատով խաղալու համար։ Բայց մեզ որակյալ համալրումներ են պետք, իսկ նրանց գտնելը հեշտ չէ։ Ամեն դեպքում աշխատանքներ տարվում են։ Հայաստանի առաջնությունն ուժեղացել է ու համալրումներ մեզ շատ են պետք։Հայաստանի առաջնությունում երկար եմ պլանավորում մնալ։ Բայց ամեն պահի ինչ-որ բան կարող է փոխվել»,- երեկվա խաղից հետո ասել է Ալեքսանդր Գրիգորյանը։

Վերջինիս դիտարկումների հետ չհամաձայնվել ուղղակի չի կարելի։ Մենք պետք է ամեն ինչ անենք հաջողությունը զարգացնելու համար, որի համար անհրաժեշտ են ռեսուրսներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում