Կառավարության որևէ որոշում պետք է բխի կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից։ Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կառավարության ծրագիրը հենված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքացիներին տրված նախընտրական խոստումների վրա, այդ թվում բանավոր խոստումների։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրն ամբողջացնելուց առաջ անհրաժեշտ է նորից դիտել նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպումների տեսանյութերը և համապատասխան պայմանավորվածությունների հետ կապված անելիքները ներառել միջոցառումների ծրագրում։










































