Sunday, 07 06 2026
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում

Չշեղվել ՀԱՊԿ-ով. Հայաստանի խնդիրը

Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ արտահերթ Վեհաժողովը, որի ընթացքում անդամ երկրների ղեկավարներն ու նաև հրավիրյալ մասնակից Ուզբեկստանի նախագահը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը: Վեհաժողովը տեղի է ունեցել առցանց: Աֆղանստանում ստեղծված իրավիճակը անմիջականորեն սպառնալիք է ՀԱՊԿ անդամ միջինասիական հանրապետությունների, նաև Ուզբեկստանի սահմաններին: ՌԴ նախագահ Պուտինն ավելի վաղ հայտարարել էր,որ Ռուսաստանն այդ երկրների հետ ունի առանց վիզային ռեժիմ, ու, եթե Աֆղանստանից ահաբեկիչներ ներթափանցեն այդ երկրների տարածք, ապա նրանք կարող են տեղափոխվել նաև Ռուսաստան և բարդ կլինի վերահսկել առանց վիզային ռեժիմի պայմաններում:

Այն, որ միջինասիական ճգնաժամը լուրջ մարտահրավեր է լինելու ՀԱՊԿ համար, կանխատեսել և գրել էի դեռ ամիսներ առաջ, երբ ընդամենը հայտարարվում էր Աֆղանստանից ԱՄՆ ու ՆԱՏՕ դուրս գալու մասին: Աֆղանստանում առկա իրավիճակը անշուշտ իր ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: Սակայն, մյուս կողմից, ՀԱՊԿ մեխանիզմի շրջանակում Հայաստանը թերևս պետք է ձգտի առավելագույնս հեռու մնալ անմիջական որևէ ներգրավվածությունից, թե ռազմական, թե նաև քաղաքական իմաստով, բավարարվելով թերևս այն ֆորմալության շրջանակով, որ ենթադրում է կազմակերպությանն անդամակցումը: Սա ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ մյուս անդամներն էլ իրենց հերթին անհաղորդ են Հայաստանի անմիջական անվտանգային խնդիրներին, ընդ որում տասնամյակ շարունակ: Թեև, դա ինքնին ծանրակշիռ քաղաքական պատճառ է այդպիսի դիրքորոշման համար: Սակայն, դրանից բացի, եթե միջինասիական երկրներն ունեն անմիջական սպառնալիքներ, որոնք շղթայական կարող են լինել Ռուսաստանի համար, ապա Հայաստանի պարագայում իրադրությունը շատ ավելի նուրբ է, իսկ ռիսկերը՝ հիբրիդային, հաշվի առնելով նաև մեր մերձավորարևելյան համայնքների առկայությունը:

Ըստ այդմ, ինչպես Հայաստանը արեց առավելագույնը Սիրիայում ծավալվող բախումներին ներգրավվելուց զերծ մնալու համար, այդպես էլ թերևս պետք է առավելագույնս ձեռնպահ մնա միջինասիական ուղղությամբ ծավալվող զարգացումներին անմիջական որևէ առնչությունից: Հատկապես, որ Հայաստանն ունի սեփական անվտանգային մարտահրավերներին ընդհուպ օպերատիվ լիարժեք և անընդհատ ռեժիմում արձագանքման խնդիր, և այդ խնդրի շուրջ ռեսուրսների գերմոբիլիզացիայի անհրաժեշտություն: Հետևաբար, Հայաստանը կարող է չշեղել ՀԱՊԿ-ին միջինասիական ուղղությունից, որպես առավելագույն փոխզիջում, սակայն միևնույն ժամանակ նաև Հայաստանը պարտավոր է չշեղվել ՀԱՊԿ-ով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում