Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Աղմկոտ ձերբակալություն. բանակի արդիականացման «հակառակ կողմը»

Ապօրինի կերպով ձենք զինամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու կասկածանքով ձերբակալվել է Արարատի տարածքային կազմակերպության նախագահը: Այդ մասին հաղորդագրությունն օգոստոսի 22-ին տարածել էր Հայաստանի Քննչական կոմիտեն: Հայաստանում կառավարության բարձր մակարդակով հայտարարվել է զինված ուժերի արդիականացման մասին: Հայտարարվել է, որ պատրաստ է այդ արդիականացման ռազավարությունը: Հայաստանի զինված ուժերի արդիականացումը անշուշտ ենթադրում է ոչ միայն բուն գործող բանակի, գործող ստորաբաժանումների կառուցվածքային, սպառազինական կամ վարքագծային արդիականացում: Թե ընդհանրապես, թե մասնավորապես Հայաստանի պարագայում զինված ուժեր, բանակ, պաշտպանական համակարգ հասկացությունը երեք տասնամյակ ենթադրել է շատ ավելի լայն ընդգրկում, որը ներառել է նաև Երկրապահ կամավորական միությունը, թե դե ֆակտո, թե անգամ որոշակիորեն դե յուրե: Սա ընդհանուր առմամբ եղել է մի կողմից Առաջին արցախյան պատերազմից հետո եկած օբյեկտիվ, միաժամանակ նաև Հայաստանում պատերազմից հետո քաղաքական իշխանության կոնյուկտուրայից բխած սուբյեկտիվ տրամաբանության դրսևորում:

Երկրապահը եղել է Հայաստանում քառորդ դար կառավարած համակարգի քաղաքական շահերի պաշտպանության գործիք: Արցախի դեմ 44-օրյա պատերազմը դժբախտաբար ցույց տվեց հայկական պաշտպանական համակարգի խորքային անհամարժեքությունը այն նոր մարտահրավերներին, հինգերորդ սերնդի պատերազմի ռիսկերին և բնույթին, որոնք տարիներ շարունակ հասունացել են հայկական պետականության «քթի տակ», մինչ այդ պետականության պաշտպանական համակարգը իր կառուցվածքով ու տրամաբանությամբ շարունակել է մնալ Առաջին պատերազմի հաղթանակի «թմբիրում», դրա իներցիոն, ինչպես նաև քաղաքական կոնյուկտուրային ազդեցության տակ: Ահա այդ առումով, երբ խոսվում է բանակի արդիականացման, պաշտպանական համակարգը խորքային, համալիր իմաստով Հայաստանի շուրջ գեներացվող մարտահրավերներին համարժեք դարձնելու մասին, անկասկած առաջ է գալիս նաև այդ համակարգում դե յուրե և դե ֆակտո իր շոշափելի տեղը ունեցած ԵԿՄ խնդիրը: Ի՞նչ անել մի կողմից նշանային և խորհրդանշական, մյուս կողմից զուտ ֆունկցիոնալ իմաստով իր ռազմականացվածությամբ անհասկանալի այդ կառույցի հետ: Բանն այն է, որ Հայաստանի պաշտպանական համակարգի արդիականացումը պետք է նշանակի պետական կառույցներից դուրս ռազմականացված կազմակերպությունների բացառում: Հավելյալ ուժի խնդիրը պետք է լուծվի պահեստազորի, մարտունակ, կազմակերպված, պարբերաբար մարզվող, «մարտունակ վիճակի»  առումով մշտապես թարմ պահեստազորի առկայության միջոցով:

Պահեստազորի պատրաստման, համակարգման, անհրաժեշտության դեպքում թե խաղաղ, թե պատերազմական վիճակում դրա օգտագործման պատասխանատվությունը պետք է լինի պետական դաշտում, զինված ուժերի ղեկավարության դաշտում, որպեսզի վճռորոշ պահերին չառաջանա պատասխանատվության «տարամետ» իրավիճակ: Հետևաբար, պաշտպանական ոլորտում ներգրավված տարբեր հանրային խմբերի շահերը սպասարկող այլ, ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ունենան ապառազմական գործառույթ, պետք է զբաղվեն լոկ իրենց շահառու խմբերի սոցիալ-տնտեսական, նաև հարկ եղած դեպքում հոգեբանական խնդիրների սպասարկումով, այդ խնդիրների սպասարկումն ավելի արդյունավետ և համակարգված դարձնելու հարցերով: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նաև ԵԿՄ-ին: Ժամանակակից աշխարհը, կովկասյան ռեգիոնը Հայաստանից պահանջում են բոլորովին արդիական պաշտպանական համակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում