Ճապոնիայի տարածքի մեծ մասը հայտնվել է տեղատարափ անձրևների գերակայության տակ։ Անձրևներից առաջացած հեղեղումներն արդեն 3 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է The Japan Times-ը:
Մասնավորապես Կյուսու կղզում ռեկորդային քանակի տեղումներ են գրանցվել: Գետերը դուրս են եկել ափերից և սողանքների պատճառ դարձել:
Նագանո պրեֆեկտուրայի Օկայա շրջանում հսկողություն իրականացնող հրշեջը առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում շտապօգնություն է կանչել: Նա տեսել է հողային զանգվածով լցված տուն, որի երկրորդ հարկում մարդիկ են փակված եղել: Սողանքի պահին տանը ութ մարդ եղել: Սողանքի զոհ են դարձել 41-ամյա կինը, նրա 12-ամյա որդին և 7-ամյա աղջիկը։ Մի դեռահաս և 40 տարեկան մի տղամարդը, ովքեր նույնպես տանն են եղել, վիրավորվել են: Մյուս երեք անձինք չեն տուժել:
Ըստ տեղական իշխանությունների հայտարարության, սողանքը տեղի է ունեցել նախքան մարդկանց տարհանման հրաման արձակելը: Հրամանը եղել է ողբերգության տեղի ունենալուց հետո՝ առավոտյան ժամը 6-ին:







































