Նախկինում կալանավորման բոլոր միջնորդությունները մերժվում էին, ընտրություններից հետո Սյունիքի 4 համայնքապետեր կալանավորվեցին։ Մինչդեռ, վարչապետի նկատմամբ մահափորձի գործով ձերբակալված անձինք կարծես չկան։ Ի՞նչ փոխվեց։ Դատարաններն այլևս նախկիններին չե՞ն պատկանում, ինչպես հաճախ նշվում էր, թե պարզապես դատավորներն են ինքնամաքրվում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի և փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ:










































