Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված գործազուրկների գրեթե 94 տոկոսն աշխատաշուկայում անմրցունակ է

Հայաստանի Միասնական սոցիալական ծառայության կենտրոնի տվյալներով, հուլիսի 1-ի դրությամբ առկա է 90 հազար 330 աշխատանք փնտրող: Գործազուրկների թիվը կազմում է 61 հազար 356: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշներն աճել են: Մասնավորապես, 3.1 տոկոսով ավելացել է աշխատանք փնտրողների, 1.8 տոկոսով՝ գործազուրկների թիվը: Կան թափուր աշխատատեղեր, որոնք տևական ժամանակ չեն համալրվում: Դրանք հիմնականում միջին որակավորում պահանջող աշխատատեղեր են:

«Չհամալրվելու պատճառը հիմնականում վարձատրությունն է, բարձր չեն վարձատրում, աշխատանք փնտրողներն էլ չեն ցանկանում միջին և ցածր վարձատրությամբ աշխատել: Ակնհայտ մասնագիտություններ նշեմ, օրինակ կահույքագործ, հրուշակագործ, եռակցող, բանվորներ, որոնք մի կողմից թվում է, թե մեծ պահանջարկ կա, սակայն երկար ժամանակ չեն համալրվում»,-ասաց Ժորա Սարգսյանը:

Թափուր աշխատատեղերը չհամարվելու պատճառներից մեկը նաև ոչ բավարար որակավորում ունենալն է: Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառվածների կարողությունները չեն համընկնում գործատուի պահանջներին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված գործազուրկների գրեթե 94 տոկոսն աշխատաշուկայում անմրցունակ անձինք են: Այս ցուցանիշները հաշվի առնելով՝ զբաղվածության պետական ծրագրերի կարևոր բաղադրիչ է սահմանվել գործազուրկի, աշխատանք փնտրողի կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքները:

Նախարարությունն իրականացվում է ծրագրեր, որոնք ուղղված են ինչպես աշխատանք փնտրողների կարողությունների զարգացմանն այնպես էլ աշխատանքի տեղավորելուն: Զբաղվածության 9 ծրագիր իրականացվում է՝ ներգրավելով տարբեր սոցիալական խմբերի, այդ թվում` Հայաստանում գտնվող արցախահայությանը: Արցախից Հայաստանում գտնվող  290 հոգի պրակտիկայի ծրագրով արդեն աշխատանքի է տեղավորվել: Ծրագրի պայմանների համաձայն՝ շահառուն մինչև 3 ամիս ժամանակով գործատուի մոտ պրակտիկա է անցնում՝ ձեռք բերելով նոր հմտություններ, իսկ յուրաքանչյուր ամսվա համար պետությունն է տալիս աշխատավարձը 100 հազար դրամի սահմաններում:

Ժորա Սարգսյանը, առանձնացնելով սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության ծրագիրը, նշեց, որ այն հնարավորություն է տալիս այն անձանց, որոնք ունեն մինչև 3 հա հողատարածք և ցանկանում են մշակել ու իրենց նվազագույն կարիքները հոգալ: Արդեն 903 շահառու օգտվել է այս հնարավորությունից, այս ցուցանիշն ավելին է, քան տարվա համար նախատեսված էր:

Ժորա Սարգսյանը նկատեց, որ ծրագրերի մասնակցության առումով գործատուների կողմից ցանկալի ակտիվությունը չի նկատվում: Նախարարության ներկայացուցիչը հորդորեց լինել առավել ակտիվ: Ընդհանուր զբաղվածության ծրագրերից արդեն օգտվել է 2 հազար 243 աշխատանք փնտրող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում