Թշնամության և թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը մեր տարածաշրջանում անթույլատրելի է. հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կառավարության նիստում: Նրա խոսքով՝ դա սպառնալիք է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար:
«Թե թշնամության մթնոլորտի խորացումն ինչպիսի դրսևորումների կարող է բերել, տեսանք Բաքվում բացված, այսպես կոչված, «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեին: Սա ընդգծում եմ՝ ցույց տալու համար, թե որքան հրատապ է տվյալ հարցի կառավարումը:











































