«Թալիբան» արմատական շարժման անդամները նախազգուշացում են արել ԱՄՆ-ին՝ Աֆղանստանի ներքին գործերին ցանկացած հետագա միջամտության հետ կապված։ Այս մասին Al Jazeera-ին հայտնել է շարժման քաղաքական թևի ներկայացուցիչը։
Երեկ ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչներն ավիահարվածներ են հասցրել Ջաուզջան նահանգում թալիբների ուժերին։ Աֆղանստանի ՊՆ ներկայացուցիչ Ֆավադ Ամանը հայտնել է, որ հարձակման հետևանքով ոչնչացվել են ավելի քան 200 թալիբներ, ինչպես նաև ավելի քան 100 տրանսպորտային միջոց, մեծաքանակ զենք ու զինամթերք։
Օգոստոսի 7-ին հայտնի է դարձել, որ աֆղանական Ջաուզջան նահանգն անցել է թալիբների վերահսկողության տակ։
ԱՄՆ-ը ներկայում դուրս է բերում զորքերն Աֆղանստանից, որոնք այնտեղ են գտնվել 20 տարի։








































