Wednesday, 17 06 2026
Մեկնարկել է Hospitality Investment Forum Yerevan 2026 միջազգային ներդրումային համաժողովը
13:30
Իրանը սկսել է նավթի արտահանումն ԱՄՆ-ի շրջափակման դադարեցումից հետո. CNN
Այս ընտրությունները ցույց տվեցին՝ ունենք որոշակի բացեր, որոնք հաշվի չենք առել․ Ալխաս Ղազարյան
13:10
ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կներառի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները․ Վենս
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ ներդրվելու է եռաստիճան պաշտպանական համակարգ
12:50
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու վերաբերյալ բանաձևը
Պարտավոր ենք նշել Նավասարդը՝ որպես մեզ ազգը միավորող գործոն․ Գեղամ Նազարյան
12:30
300 միլիարդ դոլար՝ Իրանի տնտեսության վերականգնման համար
Մինչև հիմա իրար լավ չենք ճանաչել․ Գեղամ Նազարյանի առաջարկները՝ տոնացույցի վերաբերյալ
12:10
G7-ի առաջնորդները վերահաստատել են հանձնառությունը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը
Պետությունը պետք է հոգա քաղաքացուն բարոյական տեռորից ապահովագրելու կարիքը
11:50
ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի խնդրանքը՝ ծանոթանալու Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի դրույթների հետ. ԶԼՄ-ներ
«Գոնե մի 100 մանեթ տան, որ մերոնց էլ համոզեմ ընտրեն»․ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ աջակիցների զրույցը
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը

Կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում․ Փաշինյանը ներկայացրեց ՊԵԿ նորանշանակ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Ռուստամ Բադասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ անցած ժամանակահատվածում կատարած գործունեության համար և նշել, որ այդ ընթացքում եղել են էական, տեսանելի առաջընթաց ու փոփոխություններ: «Բայց կա մի ճշմարտություն, որ փողը երբեք շատ չի լինում: Մեր պետությունը զարգացման յուրաքանչյուր հանգրվանում, այս հանգրվանում առավել ևս, ունի ավելի արդյունավետ ֆիսկալ քաղաքականություն վարելու կարիք: Ուզում եմ բարձր գնահատել մեր երկրում ճգնաժամային շրջանում համակարգի կայուն գործունեությունը ու կայունությունը: Այս առումով գնահատելի է կատարված աշխատանքը: Իհարկե Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մասին մենք շատ քննարկումներ ենք ունեցել, ընդունել ենք ռազմավարություն, որի իրագործման փուլում ենք: Բազմիցս ասել ենք, որ Պետեկամուտների կոմիտեն պետք է լինի հարկ վճարողի բարեկամը և հարկ թաքցնողի թշնամին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը մեկ դիտարկում է ներկայացրել մաքսային ծառայության հետ կապված: «Մենք, եթե չեմ սխալվում, մեկ-երկու, հնարավոր է նույնիսկ երեք քրեական գործ ունենք հետևյալի մասին, երբ մաքսային կետով բեռներն անցել են այնպես, ինչպես օրինակ կանցնեին, ասենք, Հանրապետության հրապարակով՝ Ամիրյան փողոցից դեպի Տիգրան մեծ պողոտա: Իհարկե օրենքի և նախաքննության տրամաբանությամբ մենք նախաքննություն ենք վարում, գտնում ենք մեղավորներին, ապացույցներ ենք հետազոտում, պարզում ենք ում մեղավորությունն է ապացուցված, ում մեղավորությունն ապացուցված չէ, հետո գալիս ենք այն եզրակացության, որ այդ գործի մեջ մեղավոր են այդ օրվա հերթափոխի երկու կամ երեք ծառայող:

Այս տեսակետը կտրականապես չեմ կիսում, որովհետև չգիտեմ քրեական դատավարության կամ քրեական օրենսգրքի տրամաբանությամբ ո՞վ է մեղավոր կամ պատասխանատու, դա այլ հարց է, բայց ես համարում եմ, որ ուղղակի չի կարող այնպես լինել, որ բեռները մտնեն Հայաստանի Հանրապետության տարածք՝ առանց մաքսային ընթացակարգերի, հետո պարզվի, որ դրա մեղավորը երեք հսկիչն են կամ թեկուզ հսկիչից մի փոքր ավելի պատասխանատու: Հույս ունեմ՝ նման դեպքեր չեն կրկնվի, արդեն իսկ տեղի ունեցած դեպքերով պետք է պատասխանատվության շատ ավելի լայն շրջանակ լինի, որովհետև չի կարող այդպես ուղղակի լինել: Սա իմ առաջին պայմանը և պահանջն է, որպեսզի մենք հստակ սա արձանագրենք: Հետևաբար, այն միջավայրը, որում դա ընդհանրապես հնարավոր է որ տեղի ունենա, դրա մեջ է խնդիրը և առաջին հերթին պիտի լուծվի այդ միջավայրի հարցը: Ցավոք պիտի նշեմ նաև, որ հարկային ծառայության պարագայում էլ ունենք որոշ բացահայտված դեպքեր»,- նշել է կառավարության ղեկավարը:

Միաժամանակ, վարչապետն արձանագրել է, որ այդ դեպքերը բացահայտվում են Պետական եկամուտների կոմիտեի ակտիվ մասնակցությամբ, որն օպերատիվ աշխատանքում նաև մեծ ներգրավվածություն ունի, շատ դեպքերում հենց նախաձեռնողը Պետական եկամուտների կոմիտեն է: «Բայց հարցը սրա մեջ չէ, հարցը նրա մեջ է, որ մենք պետք է այստեղ լուրջ, խորքային օրենսդրական նորմատիվ, բայց նաև հոգեբանական բարեփոխումներ իրականացնենք, որպեսզի այս երևույթները եթե ոչ բացառենք, գոնե հասցնենք այնպիսի նվազագույնի, որ այսպիսի լսարաններում այդ թեմային անդրադառնալու անհրաժեշտություն ընդհանրապես չլինի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնում մատուցած ծառայությունների համար և դրանք բարձր գնահատել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պարոն Հովհաննիսյանի հետագա գործունեությանն առնչվող հարցը քննարկելու տարբերակներ կունենան:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել. «Դուք նախկինում արդեն Պետական եկամուտների կոմիտեում աշխատել եք, զբաղեցրել եք նախագահի տեղակալի պաշտոնը և, ըստ էության, ծանոթ եք համակարգին: Կարծում եմ, որ նաև այդ պատմությունը հաշվի առնելով՝ ունեք բոլոր հնարավորություններն անհետաձգելիորեն ներգրավվել գործի մեջ և իրականացնել այն ուղղությունների բարեփոխումները, որոնց մասին մենք խոսել ենք»:

Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բարդ և ծանրագույն ժամանակաշրջանում ՊԵԿ նախագահի պաշտոնն իրեն վստահելու համար: «Ժամանակաշրջանն իրականում աննախադեպ է եղել այն առումով, որ ունեցել ենք բազմաթիվ հարվածներ, տնտեսական բացասական ազդեցությունն իր մարտահրավերներն է թելադրել համակարգին, սակայն մեզ հաջողվել է անգամ այդ պայմաններում՝ թիմային աշխատանքի շնորհիվ, համակարգի առջև դրված առաքելությունն, ըստ էության, կատարել: Շնորհակալություն եմ հայտնում Կոմիտեի անձնակազմին, բոլոր գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Պարոն Բադասյանին մաղթում եմ հաջողություններ և բեղմնավոր աշխատանք: Ծանոթ լինելով Պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի և պարոն Բադասյանի ունակություններին, գիտելիքներին՝ վստահ եմ, որ այն ծրագրերը, աշխատանքները, որոնք այս պահին կիսատ են մնացել, հաջողությամբ կիրագործվեն պարոն Բադասյանի գլխավորությամբ»,- նշել է ՊԵԿ նախկին նախագահը:

Իր հերթին Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ վստահության համար և կարևորել ՊԵԿ դերակատարումը կառավարության նախաձեռնած հավակնոտ բարեփոխումների իրականացման գործընթացում: «Ամեն ինչ պետք է անենք՝ ապահովելու բյուջետային այնպիսի եկամուտներ, որպեսզի հնարավորություն լինի մեր հասարակության համար այդքան կարևոր բարեփոխումները կյանքի կոչել: Ձեր նախանշած ուղղություններով անպայման քայլեր կձեռնարկվեն: Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովհաննիսյանին, որովհետև առաջին հերթին, կարծում եմ, կարևոր է լավ ցուցանիշների պահպանումը և բազմաթիվ նման ցուցանիշներ ՊԵԿ-ն արդեն գրանցել է: Իմ հիմնական դերակատումներից մեկը համարում եմ այդ լավ ցուցանիշների պահպանումը: Նաև շատ եմ կարևորում, որպեսզի հարկային և մաքսային ոլորտում պետական ծառայությունները լինեն հասանելի մեր տնտեսվարողների համար: Տնտեսվարողները վաղուց արժանի են ավելի լավ պայմաններում սպասարկվելու, մաքսային և հարկային ոլորտում ավելի լավ ծառայություններ ստանալու, ինչպես նախանշված է ՊԵԿ ռազմավարությամբ: Անպայման պետք է շարունակել և ավարտին հասցնել այդ ռազմավարությամբ նախատեսված գործողությունները»,- նշել է ՊԵԿ նորանշանակ նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում