Sunday, 28 04 2024
21:15
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն

ՄԱԿ-ը չի կարող հաստատել, որ Mercer Street լցանավի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը

ՄԱԿ-ը տեղեկություններ չունի այն մասին, թե ով է կանգնած Mercer Street լցանավի վրա հարձակման հետևում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«Մենք կոնկրետ տեղեկություններ չունենք այն մասին, թե ով կարող էր հարձակվել նավի վրա», – ասել է նա:

Դյուժարիկը հստակեցրել է, որ ՄԱԿ-ը անկախ ապացույցներ չունի, որ, ինչպես պնդում են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, լցանավի վրա հարձակման հետևում կանգնած է Իրանը: Նա հավելել է, որ կհստակեցնի ՝ արդյոք նշված երկրներից այդ մասին տեղեկատվություն է ստացվել։

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը, հիմնվելով առկա տեղեկատվության վրա, վստահ է, որ Mercer Street լցանավի վրա վերջերս կատարված հարձակման հետևում կանգնած է Իրանը, այդ հարձակմանը «արդարացում չկա»”

Մեծ Բրիտանիան ևս Իրանին մեղադրել է Mercer Street լցանավի վրա հարձակման մեջ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Թեհրանին մեղադրել է Արաբական ծովում Mercer Street ճապոնական լցանավի վրա հարձակման համար պատասխանատվությունից խուսափելու մեջ:

Ճապոնական Mercer Street լցանավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքներն անհիմն են, ասել էր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

Zodiac Maritime օպերատոր ընկերությունը ուրբաթ օրը հայտնել է, որ Ճապոնիային պատկանող Mercer Street լցանավը ենթարկվել է Հնդկական օվկիանոսում ենթադրյալ ծովահենային հարձակման։ Հաղորդվում էր, որ անձնակազմի երկու անդամները՝ Բրիտանիայի և Ռումինիայի քաղաքացիները, զոհվել են։ Հետագայում անձնակազմը վերադարձրել է վերահսկողությունը նավի նկատմամբ և սկսել է շարժվել ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ:

«Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունն ընդգծում է, որ Լիբերիայի դրոշի ներքո ընթացող նավը կապված է իսրայելցի միլիարդատեր Էյալ Օֆերի հետ, որին պատկանում է Zodiac Group-ը:

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունում կարծում են, որ նավի վրա հարձակումը, նախնական տվյալներով, իրականացվել է անօդաչու սարքի օգնությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում