ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովում կարող է առաջխաղացում արձանագրվել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: «Նախապատրաստական բանակցությունները բավական ինտենսիվ են ընթանում, և դա որոշ հիմք է տալիս ինչ-որ առաջխաղացում ակնկալելու համար: Թե որքանով դա կհամընկնի ադրբեջանցիների ակնկալիքների հետ և որքան դժվար կլինի դա հայերի համար, ինձ համար դժվար է կանխատեսել, սակայն, ամեն դեպքում, ես հակված եմ մտածել, որ ինչ-որ առաջընթաց կլինի»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը: