Սահմանային հերթական ադրբեջանական սադրանքն ու միջադեպը հայաստանյան հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական շրջանակում վերստին ուժգնացրին հարցը, թե ինչո՞ւ մայիսից ի վեր սրված սահմանային գործընթացում Հայաստանը չի դիմում ՄԱԿ ԱԽ, հատկապես, եթե Ֆրանսիան առաջարկել է այդ տարբերակը: Հարցադրումը թվում է միանգամայն տեղին և կարևոր: Միևնույն ժամանակ, հայաստանյան շրջանակում կա մի համոզում, կամ գոնե դրա տպավորությունը, որ ՄԱԿ ԱԽ ուղղված Հայաստանի դիմումը անվերապահորեն բերելու է ցանկալի արդյունքի և իրավիճակի հանգուցալուծման կոնկրետ գործիքակազմի կիրառման:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ: