Monday, 27 07 2026
Հայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ
23:10
ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:56
Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ
22:50
Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր
Կներկայացվի «BRASS & BEATS» աննախադեպ համերգային նախագիծը
22:30
Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է
Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
22:00
Որակյալ սնունդը՝ առողջ կյանքի հիմք․ 50 առաջատար բժիշկներ Երեմյան գործանում էին
Կանխվել է Բելառուսից ՌԴ հայկական ծագման ծաղիկների ներմուծումը․ Ռոսսելխոզնադզոր
Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը․ Կրեմլ
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
21:50
Ռումինիան Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին հայտարարել է պերսոնա նոն գրատա
21:50
«Նոուլ» թայֆունի զոհերի թիվը Չինաստանում հասել է 10-ի
Նոր սկանդալ Ադրբեջանի և Իրանի միջև
Պատերազմները Ուկրաինայում և Իրանում դառնում են փոխկապակցված` ազդելով մեր անվտանգության միջավայրի վրա
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
Երևանի և Թեհրանի գազային բանակցությունների շուրջ միջազգային կոնսենսուս կա
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Ռուս-ադրբեջանական «նախկին գաղութատիրոջ և գաղութացվածի» վեճից Հայաստանը ոչ մի շահ չունի
20:50
Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա՝ որպես նոր վարչապետ Բըրնհեմի առաջին օտարերկրյա հյուրը
Ջրային կոմիտեի պատվիրակությունը Ճապոնիայում ծանոթացել է ջրային ռեսուրսների և համակարգերի կառավարման առաջատար փորձին
ՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. Զախարովա
Եղվարդում գործող ապօրինի հրաձգարանում մի ամբող զինանոց է հայտնաբերվել
20:10
Սաուդյան Արաբիայի ՀՕՊ-ը խոցել է Իրաքից արձակված իրանական ԱԹՍ-ները
Երևանում Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
19:50
ԵՄ-ն ինքնաթիռներ և հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ամփոփել է 93-րդ թատերաշրջանը

Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա չկա, ՀԱՊԿ-ը կարող է միայն միջնորդի և կոնսուլտանտի դեր ունենալ․ Տարասով

«Ես չեմ կարծում, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները կարող են բերել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների։ Նման բան ասում են միայն հստակ քարոզչություն իրականացնող  մարդիկ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանային  լարվածությանը նման տեսակետ հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։

Հայաստանն ու Ադրբեջանը, հիշեցնենք,  համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է, որ  հրադադարը պետք է հաստատվեր տեղական ժամանակով ժամը 10։00-ից և այս պահի դրությամբ այն հարաբերականորեն պահպանվում է։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ  ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Ընթանում էին տեղային մարտեր և երկու կողմից էլ կան կորուստներ։

Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ Մոսկվան անում է հնարավոր ամեն բան, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները  լարված չլինեն․«Մենք  Հայաստանի ու Ադրբեջանի հետ համատեղ ստորագրել ենք եռակողմ համաձայնագիրը և այդպիսով հանդիսանում ենք իրավիճակի կայունության երաշխավորը։ Ուստի պետք է ամեն ինչ անենք նոր պատերազմ թույլ չտալու համար։ Բաքուն ու Երևանին կոչ ենք անում  երկխոսություն սկսել, ստեղծել բարենպաստ մթնոլորտ, որպեսզի հնարավորություն լինի խաղաղության համաձայնագիր ստորագրել»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ պատերազմը 30 տարի շարունակվել է, արյունալի հակամարտություն է եղել, երկու կողմն էլ զոհեր են տվել ու հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում  իրավիճակը կայունացնել․«Նման բաները շուտ չեն անցնում, շուտ չեն մոռացվում։ Չենք կարող նման կարճ ժամանակահատվածում հայերին ու ադրբեջանցիներին ստիպենք սիրել իրար, դա ռեալ չէ։ Երկրորդ՝ որպեսզի իրավիճակը նորմալանա, երկու կողմերը, իսկ Բաքուն առավելապես պետք է ջանքեր գործադրի, որ հայերը իր կողմից վտանգ չտեսնեն։ Հայերը պետք է իրենք անվտանգ զգան ու զբաղվեն ներքին խնդիրներով։ Չնայած մյուս կողմից էլ հասկանալի է այն շոկային իրավիճակը, որ կա երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո, դեռ երկար կպահպանվի»։

Քաղաքագետը նշում է, որ սահմանային լարվածության պատճառներից մեկն էլ այն է, որ առայժմ դեմարկացիա ու դելիմիտացիա չի արվել և նա այդ աշխատանքների իրականացումը խիստ անհրաժեշտություն  է  համարում։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հնարավոր արձագանքին, Ստանիսլավ Տարասովն ասաց՝ առանձնապես մեծ սպասելիքներ ունենալ պետք չէ․«Ի՞նչ եք սպասում ՀԱՊԿ-ից, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա չկա, ՀԱՊԿ-ն այնտեղ անելիք չունի։ ՀԱՊԿ-ը կարող է կոնսուլտանտի, միջնորդի դեր ունենալ այս հարցում․ որպեսզի իրավիճակը ծայրահեղության չհասնի։ Իսկ ռազմական գործողություններին ակտիվ մասնակցություն ՀԱՊԿ-ը երբեք էլ չէր պատրաստվում ունենալ։ Այժմ էլ նման պլաններ չունի»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում