Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Աննախադեպ սադրանք. Բաքուն Մոսկվայի դե՞մ, թե՞ Մոսկվայի հետ

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 3.40-ին ադրբեջանական զինուժը գրոհ է ձեռնարկել Գեղարքունիքի մարզի Սոթք-Վերին Շորժա հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ, փորձելով իրականացնել առաջխաղացում և զբաղեցնել նպաստավոր դիրքեր: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Մի քանի ժամ տևած մարտերի ընթացքում հայկական զինուժը հետ է շպրտել հակառակորդին, պատճառելով կորուստներ: Ցավոք, կորուստ ունի նաև հայկական կողմը՝ 3 զոհ և երկու վիրավոր: Ադրբեջանը փաստորեն կտրուկ և նոյեմբերի 9-ից հետո թերևս աննախադեպ մասշտաբով սրել է իրավիճակը Գեղարքունիքի ուղղությամբ, մի քանի օր շարունակ լարված պահելով իրադրությունը Երասխի դիրքերում: Այդ առումով հարց է առաջանում, արդյո՞ք ադրբեջանցիների համար Երասխը ըստ էության այսպես ասած շեղող մանևր էր՝ Գեղարքունիքի ուղղությամբ հիմնական գրոհը պատրաստելու համար:

Միաժամանակ, ուշադրության է արժանի այն, որ սահմանի իրադրության այդ աննախադեպ լարմանը նախորդել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի այցը սահմանի հենց Գեղարքունիքի հատված, հայկական Պն ուղեկցությամբ: Նույն օրը տեղի էր ունեցել նաև ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի և Հայաստանի պաշտպանության նախարարի նորանշանակ առաջին տեղակալ, դե ֆակտո նախարար Արշակ Կարապետյանի միջև: Հուլիսի 27-ին էլ Կարապետյանը մեկնել է Մոսկվա և հանդիպել Շոյգուի հետ: Ընդ որում, Հայաստանի ՊՆ-ը հայտնելով ադրբեջանցիների գրոհի մասին, տեղեկացրել էր նաև, որ Բաքուն լարում է իրավիճակը Մոսկվայում սպասվող բանակցությունից առաջ: Սա հարց է առաջացնում, թե ինչ բանակցության մասին է խոսքը, ովքեր պետք է մասնակցեին բանակցությանը, և արդյո՞ք դրա սպասման հետ ուղիղ առնչություն ուներ Գեղարքունիքի սահմանային հատվածն ու այդ հատված ԱՄՆ դեսպանի այցը:

Հարցերը իսկապես շատ են և դրանք ավելանում են նաև այն բանից հետո, երբ տեղեկություն է տարածվել, որ Ադրբեջանը համաձայնել է կրակի դադարեցման ռուսական առաջարկին:  Ադրբեջանը համաձայնել է ռուսական առաջարկին, որովհետև բավարարվել են Բաքվի պայմաննե՞րը, թե՞ ռուսական առաջարկի ներքո խոսքը պարզապես ռուսական զգուշացման մասին է, որ Մոսկվան ուղղակի չի կարող այլևս սովորականի պես հետևել Բաքվի գործողություններին, քանի որ ուղղակիորեն արժանանում է Հայաստանի հասարակության խստագույն մերժմանն ու քննադատությանը, ինչը հարված է Մոսկվայի քաղաքական դիրքերին: Այլ կերպ եթե ձևակերպենք հարցը, այն հետևյալն է. Բաքվի աննախադեպ սադրանքը Մոսկվայի հետ համաձայնեցված ճնշու՞մ էր Հայաստանի հանդեպ, որը չի ընդունում խաղաղ գործընթացի և բանակցության այն պայմանները, որ առաջ է քաշում Բաքուն, թե՞ Բաքվի սադրանքը պայմանավորված էր նրանով, որ Մոսկվան սկսել է այլևս ակտիվ չլինել թուրք-ադրբեջանական օրակարգի դաշտում և քննարկումներ է ծավալում Մինսկի խմբի համանախագահության հետ: Ի դեպ, այդ առումով ևս մեկ անգամ ուշադրություն դարձնենք հանգամանքին, որ Բաքուն աննախադեպ սադրանքի գնաց ԱՄՆ դեսպանի Գեղարքունիքի սահմանային դիրքերի այցից հետո:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում